ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Վլադիմիր Գրուզդևը համարվում է Ռուսաստանի ամենահարուստ «չինովնիկը»

03.07.2012

Վլադիմիր Գրուզդևը՝ Տուլա նահանգի նահանգապետը, Forbes ամսագրի պատրաստած «Իշխանություն և փողեր» ցանկում գրավել է առաջին տեղը: Այդ ցանկում, ըստ անցյալ տարվա ընտանեկան համախառն եկամուտների, ընդգրկվել են պաշտոնյաներ, պատգամավորներ, սենատորներ և պետական կորպորացիաների ղեկավարներ: Ցանկի ստեղծման հիմքում ընկած է եղել եկամուտների մասին հայտարարագրերը:

Այսպես, Седьмой континент ցանցի հիմնադիր՝ Տուլա նահանգի նահանգապետի և իր ընտանիքի եկամուտներն անցյալ տարի կազմել են 3.896 մլրդ. ռուբլի: Նահանգապետի ընտանիքը կարողացել է այդքան մեծ եկամուտներ ստանալ արժեթղթերում ներդրումների, բանկային ավանդների տոկոսների, ինչպես նաև Օստոժենկա թաղամասում գտնվող իրենց տան վաճառքից ստացված 50 մլն ԱՄՆ դոլարի հաշվին:

Ըստ փորձագետների, վերջին երեք տարիների ընթացքում Գրուզդևն աստիճանաբար վերաճում էր Ռուսաստանի ամենահարուստ «չինովնիկի»: 2010 թ.-ին նույն «Իշխանություն և փողեր» ցանկում նա գրավում էր երրորդ, իսկ արդեն անցյալ տարի՝ երկրորդ հորիզոնականը: Այս տարի նա գլխավորում է Ռուսաստանի ամենահարուստ «չինովնիկների» ցանկը: Վերջին երեք տարիների ընթացքում Գրուզդեվի ընտանիքը հայտարարագրել է ընդամենը 7.8 մլրդ ռուբլի:

Երկրորդ տեղը զբաղեցնում է Единая Россия կուսակցության պատգամավոր Գրիգորի Անիկեևը 2.712 մլրդ. ռուբլիով, իսկ երրորդ տեղը՝ Справедливая Россия կուսակցության պատգամավոր Սերգեյ Պետրովը՝ 1.744 մլրդ. ռուբլով:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x