ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Գործազրկությունը եվրագոտում հասել է ռեկորդային մակարդակի

03.07.2012

Եվրագոտում տնտեսական վիճակի վատթարացման պատճառով մեծացել է գործազրկության մակարդակը: Այս տարվա մայիսին Իտալիայի և Իսպանիայի պետական և առևտրային հիմնարկներում կատարվել են աշխատուժի կրճատում, որի հետևանքով, ըստ ԵՄ-ի վիճակագրության բյուրոյի հրապարակած տվյալների, գործազրկության մակարդակը եվրագոտում հասել է 11.1%-ի, որը 0.1%-ով ավելի է ապրիլ ամսվա հետ համեմատած:

Այդ գործակիցը համարվում է ամենամեծը 1995թ.-ից հետո, երբ ԵՄ-ն սկսեց տվյալներ հավաքել գործազրկության մակարդակը որոշելու համար: Մայիս ամսին եվրագոտում գործազուրկների ընդհանուր թիվը կազմում է 17.561 մլն. մարդ, ինչը 88,000-ով ավելի է ապրիլ ամսվա ցուցանիշներից: Եվրոպայում ամենաբարձր գործազրկության մակարդակը գրանցվել է Իսպանիայում՝ 24.6% ցուցանիշով:

Եվրոպական ընկերությունները ճգնաժամին դիմակայելու նպատակով կրճատում են աշխատատեղերը։ Վերջին շաբաթվա ընթացքում աշխատատեղերի կրճատման մասին հայտարարել են Deutsche Lufthansa AG, PSA Peugeot Citroen ընկերությունները և իսպանական լրատվական Efe գործակալությունը: Ըստ Capital Economics ընկերության մասնագետ Մարկ Միլերի, Եվրոպայում իրավիճակը գնալով ավելի է վատանում, քանի որ տնտեսական հատվածի վատացմանը միանում է նաև ֆինանսական ոլորտի խնդիրները:

ԵՄ երկրների ղեկավարները որոշել են 120 մլրդ. եվրո ուղղել տնտեսական աճի կարգավորման երկարաժամկետ ծրագրի իրականացման համար: Փորձագետները հույս ունեն, որ հուլիսի 5-ի ժողովի ժամանակ Եվրոպական Կենտրոնական Բանկը կնվազեցնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որը կբերի պարտային պարտավորությունների գնի իջեցմանը, ինչը նույնպես տնտեսական կարգավորման գործիք է:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x