ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Սլովենիան ֆինանսական օգնության կարիք կունենա

03.07.2012

Սլովենիան կարող է դառնալ եվրագոտու թվով վեցերորդ երկիրը, որին անհրաժեշտ կլինի արտաքին ֆինանսական օգնություն, քանի որ այդ երկրի բանկային համակարգում նույնպես առաջացել են խնդիրներ:

Ֆինանսական օգնություն արդեն ստացել են Հունաստանը, Պորտուգալիան, Իրլանդիան, Իսպանիան և Կիպրոսը:

Օրերս Եվրոպական հանձնաժողովը որոշում է կայացրել Սլովենիայի ամենամեծ՝ Nova Ljubljanska Banka բանկին պետական օգնություն տրամադրելու մասին: Նրանք կստանան 382.9 մլն. եվրոյի օգնություն: Նաև սկսվել են աշխատանքներ՝ գնահատելու բանկի առողջացման ծրագրի կատարման էֆեկտիվությունը: Սա ֆինանսական օգնության թվով երկրորդն է: Անցյալ տարի նույն բանկին տրամադրվել է 250 մլն. եվրոյի օգնություն:

Սլովենիայի վարչապետ Յանեշ Յանսան հունիսի վերջում հայտարարել է երկրի վիճակի վատթարացման մասին և նշել երկրում «հունական սցենարի» զարգացման հնարավորության մասին։ Նա ասել է նաև, որ պետությունն անելու է ամեն ինչ՝ կանխելու այդ վտանգը:

Ըստ երկրի վարչապետի, անհրաժեշտ է ավարտել NLB բանկի վերակապիտալացումը, չնայած կարծում է, որ արտաքին ֆինանսական օգնություն իրենք չեն ստանա:

Ըստ Եվրոստատի տվյալների, Սլովենիայի անցյալ տարվա ՀՆԱ-ն կազմել է 35,354 մլրդ. եվրո: Պետական պարտքը հասել է ՀՆԱ-ի 47.6%-ը, 2007 թ.-ի հետ համեմատած այն ավելացել է ավելի քան երկու անգամ: Ըստ փորձագետների կանխատեսումների, Սլովենիայի պետական պարտքը մինչև տարվա վերջ կարող է հասնել 54.7%-ի:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x