ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Համաշխարհային բանկի նախագահը բժիշկ է

02.07.2012

Համաշխարհային բանկը պաշտոնապես փոխել է իր նախագահին: Նախկին Ռոբերտ Զելիկայի փոխարեն ՀԲ-ի նախագահ է դարձել բժշկական գիտությունների դոկտոր Ջիմ Էն Կիմը, որն այն կղեկավարի հաջորդող 5 տարիների ընթացքում:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դեռ այս տարվա մարտից ՀԲ-ի նախագահի պաշտոնի համար առաջարկել էր Ջիմ Էն Կիմի թեկնածությունը: Որոշ ժամանակ անց այդ ընտրությանը հավանություն է տվել նաև Ռուսաստանը: Բացի Ջիմ Էն Կիմից, ՀԲ-ի նախագահի պաշտոնի համար պայքարում էին նաև Կոլումբիայի և Նիգերիայի ֆինանսների նախարարներ Խոսե Անտոնիո Օկամպոն և Նգոզի Օկոնջո-Իվեալան:

Նախկին նախագահն Էն Կիմին ուղղված խոսքում նշել է բժշկական ոլորտում կատարած հետազոտություններում իր ներդրումների և գերազանց կազմակերպչական ունակությունների մասին: Նորընտիր տնօրենն իր հերթին խոստացել է, որ չի վախենա «կոշտ» հարցադրումներից և ֆինանսական ներկա իրավիճակում փոփոխություններ կատարելուց:

Նա ծնվել է 1959 թ.-ին Կորեայի հանրապետության մայրաքաղաք Սեուլում: 5 տարին լրանալուն պես ընտանիքի հետ տեղափոխվել Է ԱՄՆ, որտեղ 1981թ.-ին ավարտել է Բրաունի համալսարանը, իսկ 1991 թ.-ին Հարվարդյան բժշկական դպրոցի կողմից ստացել դոկտորի աստիճան: Երկու տարի անց նա դոկտորական ատենախոսություն է պաշտպանել Հարվարդի համալսարանի մարդաբանության բաժանմունքում:

1987թ.-ին Ջիմ Էն Կիմը դարձել է «Գործընկերներ հանուն առողջության» բարեգործական ընկերության հիմնադիրներից մեկը, որոնք զբաղվում էին տուբերկուլյոզի և ՁԻԱՀ-ի բուժումով ամբողջ աշխարհում: 2003-2005 թթ.-ին Կիմն աշխատել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում, 2005-2009թթ.-ին զբաղեցրել է Ֆրանսուա Քսավյե Բանյուի անվան առողջության կենտրոնի տնօրենի պաշտոնը: 2006-2009թթ.-ին եղել է Հարվարդի բժշկական դպրոցի սոցիալական բժշկության ամբիոնի ղեկավար, իսկ 2009թ.-ից զբաղեցրել է Դարթմութ քոլեջի տնօրենի պաշտոնը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x