ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Չինաստանի տնտեսական վիճակը 2012թ. մայիսին

02.07.2012

Չինաստանի տնտեսական աճը, համեմատած նախորդ տարիների տվյալների, նվազում է:

Համաշխարհային բանկը իջեցրել է 2012թ.-ի չինական տնտեսության աճի կանխատեսված ցուցանիշը մինչը 8.2%, ինչը կապված է եվրոպական և ճապոնական տնտեսություններում առաջացած խնդիրներով։ Վերջիններս հանգեցրել են Չինաստանի արտահանման նվազմանը:

Այնուամենայնիվ, չինական տնտեսությունը կշարունակի բոլոր այլ տնտեսություններից ավելի արագ աճել՝ չնայած եվրոպական ճգնաժամի հետ կապված վտանգներին, իսկ Արևելյան Ասիան կշարունակի պահպանել լիդերի դերը համաշխարհային տնտեսության աճի ժամանակ:

Ըստ Համաշխարհային Բանկի մասնագետների, չինական տնտեսական աճի դանդաղ տեմպերը կշարունակվեն, սակայն տնտեսության սառեցումն աստիճանական բնույթ է կրելու: ՀԲ-ն իջեցրել էր 2012թ.-ի Չինաստանի ՀՆԱ-ի ցուցանիշը 0.2%-ով՝ հասցնելով 0.8%-ի, որը համապատասխանում է Միջազգային Արժույթային ֆոնդի ներկա կանխատեսումներին: 2010 թ.-ին չինական տնտեսության աճը կազմել է 10.4%, իսկ 2011 թ.-ին՝ 9.2%:

Համաշխարհային բանկը, չնայած շատ վերլուծաբանների ունեցած մտավախությունների, բացառում է Չինական տնտեսության կտրուկ անկումը: ՀՆԱ-ի իջեցման հիմնական պատճառը ԵՄ-ում, ԱՄՆ-ում և Ճապոնիայում չիանական ապրանքների պահանջարկի նվազումն է: Ներքին սպառման աճը չի կարող լիովին փոխհատուցել արտաքին պահանջարկի նվազումը: ՀԲ-ն հույս ունի, որ չինական իշխանություններին կհաջողվի վերահսկողության տակ պահել ինֆլյացիայի մակարդակը, ինչն անցյալ տարվա 5.4%-ի համեմատ այս տարի կկազմի մինչև 3.2%:

Ինֆլյացիոն ճնշման իջեցումը կնպաստի ոչ միայն տնտեսական դանդաղ աճին, այլ նաև պարենային ապրանքների և էներգիայի գների կարգավորմանը: Ամեն դեպքում, Արևելյան Ասիան կշարունակի պահպանել համաշխարհային տնտեսական աճի կենտրոնի դիրքը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x