ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Բելառուսիան պլանավորում է ավելացնել Ռուսաստան ներմուծվող կանթնամթերքի քանակը

02.07.2012

Բելառուսը 2012թ.-ին պլանավորում է ավելացնել կաթնամթերքի ներմուծումը Ռուսաստան 200,000 տոննայով: Այդ մասին հայտարարել է Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչը Բրեստի նահանգ կատարած այցի ժամանակ:

Ռուսաստանը հանդիսանում է բելառուսական կաթնամթերքի սպառման հիմնական շուկան: «Այս տարի պլանավորել ենք 3,800,000 տոննա կաթնամթերքի արտահանում, դա անցյալ տարվա ցուցանիշից ավելի է 200,000 տոննայով»,- ասել է վարչապետը: Ըստ նրա, մշակվել է կաթի արտահանման կոնկրետ գրաֆիկ, որին Բելառուսը շատ մեծ ուշադրությամբ հետևում է:

Ըստ Միխայիլ Մյասնիկովիչի, երբեմն լուրեր են տարածվում ռուսական շուկայում բելառուսական կաթնամթերքի գների դեմփինգային քաղաքականության մասին, որի հետևանքով ռուսական ընկերությունները չեն կարողանում նույն շուկայում իրացնել իրենց արտադրանքը: «Դրանք չեն համապատասխանում իրականությանը: Այն ամենը, ինչ վերաբերում է գների ոչ տարիֆային կարգավորմանը, մենք պահպանում ենք՝ համաձայն պայմանավորվածության»,- ընդգծել է վարչապետը. «Ինչ վերաբերվում է գներին՝ մենք ռուսներից էժան չենք վաճառում: Այդ ամենը որոշվում է որակով և ծավալներով: Առևտրային բոլոր գործառույթներն իրականացվում են շատ ճիշտ կանոններով»:

Լրագրողների այն հարցին, թե ինչպես է կառավարությունը վերաբերվում կաթնամթերքի պահեստավորման ծավալների մեծացմանը, վարչապետը պատասխանել է՝ ասելով, որ դրա մեջ ողբերգություն չի տեսնում. «Այո՛, մենք ունենք բավականին մեծ քանակությամբ պահուստավորված կաթնամթերք, բայց դա ունի իր օբյեկտիվ պատճառները, քանի որ դա մեծ քանակությամբ կաթնամթերք է և դրա արտահանումը որոշ բարդությունների առջև է կանգնում, մասնավորապես, մրցակցության հետևանքով»: Բելառուսը կարող էր այդ արտադրանքները վաճառել շատ սուղ ժամկետներում, սակայն անհրաժեշտ է ավելի ձեռնտու քայլեր կատարել: Ուստի չենք ցուցաբերում շտապողականություն և փորձում ենք անել ամեն ինչ մրցակցային պայքարում առավելագույնս շահած դուրս գալու նպատակով:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x