ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Իրանը ավելացնում է նավթի արդյունահանման և արտահանման ծավալները

01.07.2012

Մինչև 2015 թ.  Իրանը պատրաստվում է նավթի արտահանումը մեկ օրում հասցնել ավելի քան 3 մլն բարելի: Դրա հետ մեկտեղ պլանավորվում է  նավթի ստացումն ու մշակումն  ավելացնել մինչև 28%:

2011թ. Իրանի՝ նավթի արտահանման ծավալը մեկ օրվա կտրվածքով կազմել էր ավելի քան 2.28 մլն. բարել, երբ ամբողջ նավթի արդյունահանման ծավալը կազմում էր օրական 4 մլն., որը, մինչև 2015թ., պլանավորվում է հասցնել 5.122 մլն. բարելի, իսկ արտահանումը կկազզմի մշակված նավթի 65%-ը:

Այդ մասին ռուսական նավթագազային կոնֆերանսում  հայտարարել է Իրանի նավթային արդյունաբերության նախարարի տեղակալ, իրանական ազգային նավթային ընկերության տնօրեն (NIOC) Ախմադ Գալեբանին: Ըստ նրա, Իրանը կարող է ավելացնել նավթի ստացման ծավալները նոր հանքերի հայտնաբերման և գործող արդյունաբերության աշխատանքների էֆեկտիվության բարձրացման շնորհիվ:

Բացի այդ, Իրանը մտադրված է ավելացնել գազի արդյունահանման ծավալները: Եթե 2011 թ. երկրում արդյունահանվել է 644 մլն. խ/մ գազ, ապա մինչև 2015թ. պլանավորվում է այդ թիվը հասցնել մինչև 1.47 մլն. խ/մ:

Մինչև 2015թ.  էներգետիկայի և վառելիքի ոլորտում ներդրումների ծավալները կկազմեն 200 մլրդ. ԱՄՆ դոլար: Ըստ Գալեբանիի, Իրանը կշարունակի համագործակցել ռուսական ընկերությունների հետ: Նա ասել է. "Մենք պատրաստ ենք նավթի ստացման և վերամշակման համար անհրաժեշտ սարքվորումներ տրամադրելով, համագործակցել ռուսական ընկերությունների հետ":


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x