ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հույները ռեկորդային թվով գումարներ են հանել բանկերից

30.06.2012

Այս տարվա մայիսին քաղաքական անկայունության հետևանքով հույները բանկերից հանել են 8.6 մլրդ եվրո, որը ռեկորդային է համարվում ամբողջ ճգնաժամի ընթացքում: Մայիս ամսին հունական բանկերի դեպոզիտները 166 մլրդ եվրոից նվազել են մինչև 157.4 մլրդ.: Մինչ այդ ռեկորդը գրանցված էր 2011 թ. հոկտեմբերին, երբ հունական բանկերից դուրս բերվեցին 6.8 մլրդ. եվրո:
 Մայիս ամսին Հունաստանում տեղի ունեցան պառլամենտական ընտրություններ, որոնց արդյունքում երկրում չստեղծվեց կառավարություն: Հունիսի 17-ին կայացած ընտրությունների արդյունքում կազմավորվեց կոալիցիոն կառավարություն:
    Նոր կառավարությունը հայտարարել է, որ կվերանայի ԵՄ-ի և ԱՄՀ-ի հետ կնքաց համաձայնագրերի որոշ կետեր, բայց հետևելու է նրա նպատակներին և խնդիրներին: Կառավարության կազմավորումից մոտ երեք օր հետո հետ են վերադարձրել ավելի քան 3 մլրդ. եվրո այն հույսով, որ Հունաստանը կմնա եվրամիությունում և կկարողանա մարել պարտքերը:
    Հունաստանը ԵՄ-ից և ԱՄՀ-ից ստացել է ավելի քան 240 մլրդ. եվրո բյուջետային դեֆիցիտը և պարտքային պարտավորությունները մարելու համար: Եվրոգոտին նույնպես օգնել է Հունաստանին 100 մլրդ. եվրոի չափով մասնավոր վարկատուների պարտքերը մարելու համար և տրամադրել է միջոցներ՝վերակապիտալիզացնելու տեղական բանկերը:
    Երկրի վարչապետ Անտոնիս Սամարասը ԵՄ-ին ուղղված իր ուղղերձում նշում է, որ իրենք կողմնակից են ԵՄ-ի մշակած քաղաքականությանը և հետևելու են այդ քաղաքականության խնդիրներին և նպատակներին: Ինքն անձամբ ի վիճակի չի եղել մասնակցել հունիսի 28-ից 29-ը տեղի ունեցած ԵՄ-ի գագաթնաժողովին՝ ոչ վաղ անցյալում ունեցած վիրահատության պատճառով:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x