ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Գազպրոմ»-ը սպառնում է դատի տալ «Նեֆտեգազ Ուկրաինա»-ին

30.06.2012

«Գազպրոմ»-ը չի բացառում «ՆեֆտեգազՈւկրաինա»-ի դեմ դատական հայցներ կայացմելու հավանականությունը պայմանագրով նախատեսված գնումների անհամապատասխանության դեպքում: Այդ մասին բաժնետերեր իամենամյա հանդիպման ժամանակ հայտարարելէ «Գազպրոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեկսեյ Միլլերը: Նա նշել է, որ այդ հարցի լուծումը կախվածէ 2012թ. գնումների վերջնական արդյունքներից:

Հունիսի 27-ին Ա. Միլլերը հարքել է նաև «Գազպրոմ» և «Նեֆտեգազ Ուկրաինա» ընկերությունների տարեկան գնումների ծավալի կրճատմա նպայմանավորվածության հայտարարությունը՝ասելով. « չկա ոչ մի փոփոխություն»՝ հիշեցնելով, որ Ուկրաինաի հետ տարեկան գնումների ծավալը կազմում է տարեկան 52 մլրդ խ/մ:

Ըստ Ա. Միլլերի, Ուկրաինան պարտավոր է վերցնել այքան գազ, որ տեղափոխման և ներքին շուկայում մատակարարման ժամանակ ընդհատումներ չլինեն: Նա հիշեցրեց, որ նորություն չէ «ՆեֆտեգազՈւկրաինա»-ի հայտարարությունն այն մասին, որ իրենք ի վիճակի չեն գնել պայմանագրով նախատեսված ծավալներով գազ: «Այս խնդրի լուծումը անհրաժեշտ է դիտարկել՝ ելնելով օգտագործվող գազի ծավալներից: Ուկրաինան պարտավոր է գնել այնքան գազ, որպեսզի ձմեռը խնդիրներ չառաջանան: Մենք խորին ուշադրությամբ ենք հետևում մեր պայմանագրի կատարման ընթացքին: Անկասկած, եթե Ուկրաինաի գնումները քիչ լինեն պայմանագրով նախատեսվածից, դա կհանդիսանան մեր ներկայացվող հայցի հիմքը», ասել է Ա. Միլլերը, ավելացնելով, որ բավականին վերջերս կայացել էին միջկառավարական բանակցություններ, որոնց ժամանակ չի քննարկվել քազի գնման ծավալի պակասեցման մասին:

Գազի ներմուծման և ստորգետնյա ուկրաինական պահուստներում պահելու հարցը, ըստ Ա. Միլլերի, մոտակա ժամանակաշրջանում պետք է հանդիսանա երկողմ բանակցությունների գլխավոր թեման: Նա հիշեցրեց այն մասին, «Գազպրոմ» ընկերությունն այդ նպատակով ծախսել է  2 մլրդ ԱՄՆ դոլար: Նաև քննարկվել է «Գազպրոմ»-ի կողմից, անհրաժեշտության դեպքում, լրացուցիչ ֆինանսավորման տրամադրումը՝ հաջորդ ձմռանը նախատեսված գազի ծավալների ապահովման համար:

Ուկրաինան, քաղաքական փոփոխություններց հետո, սկսել է հայտարարել գազի ներմուծման պայմանագրի վնասաբերության մասին: Նա փորձում է հասնել երկիր ներկրվող գազի գնի իջեցմանը: Երկրի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ ՌԴ-ի հետ ունեցած ներկա համաձայնություններից դուրս գալու միակ միջոցը «ՆեֆտեգազՈւկրաինա» ընկերության, որպես իրավաբանական անձ,  լիկվիդացումն է, որից հետո կվերանայվեն ՌԴ-ի հետ ունեցած բոլոր համաձայնությունները: Իր հերթին «Գազպրոմ» ընկերությունը ցանկանում է իր ենթակայության տակ վերցնել ուկրաինական գազատեղափոխման համակարգը: Ցավոք, այս հարցի շուրջ դեռ շարունակվում են բանակցությունները, և կողմերից ոչ մեկը չի ցանկանում փոխզիջման գնալ:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x