ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Նավթի գինը բարձրացել է 7 դոլարով

30.06.2012

2012թ. հունիսի 29-ի բորսայական առևտրի վերջնական արդյունքներից հետո նավթի համաշխարհային գները նկատելիորեն բարձրացան: Ներդրողներին օպտիմիզմ է հաղորդել համաշխարհային տնտեսության լավացումը, երբ եվրամիությունում ֆինանսական ճգնաժամի հաղթահարման համար ԵՄ-ի ղեկավարները միասնական գործելու որոշում են կայացրել:

InterContinental Exchange Futures Europe (IСE Futures Europe) Էլեկտրոնային բորսայում 2012թ. հունիսի 29 առևտրի արդյունքում Brent նավթի գինը բարձրացել էր 6.44 ԱՄՆ դոլարով և կազմել 97.80 դոլար մեկ բարելի դիմաց:

Նյու Յորքի New York Mercantile Exchange (NYMEX) բորսայում հունիսի 29-ի վերջնական տվյալներով՝ WTI (Light Sweet) նավթի գինը բարձրացել է 7.27 ԱՄՆ դոլարով և կազմել է 84.96 դոլար մեկ բարելի դիմաց:

Հիշեցնենք, որ Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ-ի տնտեսական գագաթնաժողովի ժամանակ մասնակիցները պայմանավորվել էին մինչև 2012 թ. ավարտը ստեղծել բանկային վերահսկման միասնական մարմին, որը ֆինանսական վերահսկողություն է իրականացնելու ընդհանուր արժույթ ունեցող երկրներում և համագործակցելու է Եվրոպական Կենտրոնական Բանկի հետ: Ենթադրվում է, որ այդպիսով հնարավոր կլինի ֆինանսական օգնության ֆոնդի միջոցների հաշվին խնդիրների առաջ կանգնած բանկերում իրականացնել վերակապիտալացում:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x