ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Բրիտանական բանկերում անկայուն վիճակը շարունակվում է

29.06.2012

Բրիտանական բանկերի առանց այդ էլ վատ վիճակն ավելի վատացավ այսօր: Ֆինանսական  Ծառայությունների Կառավարությունը (FSA)-ն հայտարարել է Barclays, Royal Bank of Scotland, HSBC և Lloyds Banking Group-ի հետ համաձայնության գալու մասին:
    Ըստ գործարքի, բանկերը կառաջարկեն փոխհատուցում փոքր բիզնեսի իրենց հաճախորդներին, որոնք վաճառվել են՝ առանց լիովին գիտակցելու առկա ռիսկերը: Այդ ռիսկերը պատշաճ կերպով նյութականացվել են, քանի որ տոկոսադրույքների հետճգնաժամային անկումը ստեղծեց մի իրավիճակ, որտեղ հաճախորդները վճարում էին բանկերին՝ չստանալով համապատասխան պաշտպանություն տոկոսադրույքների աճի և գործարքները չեղյալ համարելու  ռիսկերի դիմաց: Խոսակցություններ են գնում ապահովագրական ընկերությունների կողմից տարբեր հաճախորդներին տրված ապահովագրավճարների մասին, որնոց համար բանկերը նույպես փոխհատուցումներ են հատկացրել:
    Այսօր ամենամեծ հարցը կայանում է նրանում, թե ինչն է հիմնովին խարխլել բանկային համակարգի գործունեության մշակույթը և ինչպես կարելի է դա ֆիքսել: Այս հարցերին պատասխանելու համար անհրաժեշտ է ունենալ նաև մի քանի այլ հարցերի պատասխաններ:
Առաջին հարցը այն է, որ բանկերն իրենց կայունության համար պարտական են իրենց հաճախորդներին: Մանրածախ հաճախորդների PPI-ներ վաճառելը մի բան է, փոքր բիզնեսին խոչընդոտները վերացնելը, լուրջ հաճախորդների, բանկերի հետ համագործակցությունն այլ բան:
    Հաջորդ հարցը խթանումն է: Բանկիրենրը, որոնց մոտ հետաքրքրություն է առաջանում իրենց գործունեությունից, հետապնդում են իրենց սեփական շահերը, նույնիսկ եթե դրանք վնասում են ուրիշներին: Այդ ամենը սխալ գործունեության արդյունք է: Որպեսզի վերացնեն սեփական շահերի հետապնդումը որոշ քայլեր են կատարվել բանկիրներին խրախուսումներ տալով:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x