ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Նավթի գների անկումը ձեռնտու չէ հայերին

29.06.2012

Միջազգային վարկանիշային Fitch Ratings գործակալությունը գտնում է, որ նավթի գների անկումը լուրջ ռիսկեր է պարունակում Հայաստանի համար։ Այն կարող է ազդել Ռուսաստանից Հայաստան կատարվող մասնավոր տրանսֆերտների վրա։ Գործակալության նախօրեին հրապարակված Sovereign Review and Outlook զեկույցում նշվում է, որ եվրոգոտու պարտքային ճգնաժամը բացասաբար է անդրադառնում առաջին հերթին Եվրոպայի զարգացող շուկաներով երկրների վրա։ Ըստ զեկույցի՝ ԱՊՀ պետությունների դեպքում նավթի գների անկումը ռիսկեր է ստեղծում ոչ միայն հումք արտահանող, այլև այն երկրների համար, որոնք արտահանման և դրամական փոխանցումների առումով կախված են Ռուսաստանից։ Զեկույցում հիշատակվում են, մասնավորապես, Հայաստանը և Մերձբալթյան երկրները։ Նշենք, որ Ռուսաստանը Հայաստանի առևտրատնտեսական երկրորդ խոշոր գործընկերն է, որին բաժին է ընկնում Հայաստանի արտաքին առևտրի 23,3%-ը և արտահանման 17%-ը։ Բացի այդ՝ Ռուսաստանին է բաժին ընկնում դեպի Հայաստան մասնավոր դրամական փոխանցումների մոտ 85%-ը։ Հայաստանի Կենտրոնական բանկի ուսումնասիրություններով՝ Ռուսաստանից կատարվող մասնավոր տրանսֆերտների և նավթի գների միջև առկա է ուղղակի կապ՝ որոշակի լագով։ Նշենք, որ հունիսին համաշխարհային շուկայում Brent տեսակի 1 բարել նավթի գինը նվազել է մոտ 10%-ով։ Եթե մինչև մարտի կեսը նավթի գինը բարձրանում էր, մարտի 15-ին հասնելով առավելագույն $125/1բարել մակարդակի, ապա մինչև հունիսի 21-ն ընկած ժամանակահատվածում առավելագույն այս մակարդակից այն նվազել է $36-ով։ Այսօր 1 բարել նավթը Նյու Յորքի հումքային բորսայում գնանշվում էր $93,12-ին մոտ միջակայքում։ Աղբյուր` www.civilnet.am

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x