ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հայաստանյան աշխատաշուկայում ամենապահանջվածը խոհարարի մասնագիտությունն է

28.06.2012

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այսօր տեղի ունեցավ «Աշխատաշուկայում առաջարկի և պահանջարկի անհամապատասխանությունը» թեմայով ասուլիս։ Ասուլիսի բանախոսներն էին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկուհի Գևորգյանը, Երևանի պետական լեզվաբանական համալսարանի Կարիերայի կենտրոնի համակարգող Անի Հովսեփյանը։

Քննարկումները հիմնականում կայացան մեր երկրում արդի խնդրի՝ ուսանողների գործազրկության մեծացման և մարդկանց մասնագիտական կողմնորոշման մոլորության շուրջ։ Երեխաները դեռ մանկուց հակված են ընտրել այսպես կոչված «մոդայիկ» մասնագիտություններ, որոցից են՝ իրավաբանությունը, տնտեսագիտությունը, դիզայներությունը և այլն։ Իսկ ինչու է այդպես։ Մեր երկրում մարդիկ ընտրում են այնպիսի մասնագիտություններ, որոնք քիչ թե շատ պահանջարկ ունեն շուկայում, իսկ մնացած մասնագիտությունները, որոնք այդքան էլ լավ պահանջարկ չունեն, բավականաչափ չեն վարձատրվում։ Ուստի նման մարդիկ բռնում են արտագաղթի ուղին։ Այս ամենին հետևելով՝ կարելի է եզրակացնել, որ Հայաստանում մնում է մի քանի մասնագիտությունների շուրջ կենտրոնացած մի ամբողջ բնակչություն, իսկ այն մարդիկ, ովքեր շատ լավ են տիրապետում իրենց մասնագիտությանը, բայց հարկ եղածի չափ չեն վարձատրվում, կամ նրանց համար չկա համապատասխան աշխատանք, ուղղակի լքում են Հայստանը կամ գնում են «տաքսի» վարելու։ Ըստ Է. Կիրակոսյանի՝ Կառավարությունը որոշել է ստեղծել 100.000 աշխատատեղ, բայց հստակ պարզ չէր, թե կոնկրետ որ ոլորտներում են ստեղծվելու տվյալ աշխատատեղերը։ Այն հարցին՝ արդյոք գործազրկության պաշտոնական և իրական մակարդակները համապատասխանում են իրար, և ինչ արդյունքներ է տալու տվյալ աշխատատեղերի ստեղծումը, քանի որ ամեն տարի բազմաթիվ համալսարաններ և ինստիտուտներ ավարտում են հազարավոր ուսանողներ, որոնցից շատ քչերին է հաջողվում աշխատանք գտնել իրենց մասնագիտությամբ, Է. Կիրակոսյանը պատասխանեց, որ իրենց միությունում անընդհատ կապեր են հաստատում տարբեր գործատուների հետ և անընդհատ հետևում են, թե ինչ է կատարվում աշխատաշուկայում և փորձում են անել ամեն բան, որպեսզի կարողանան գտնել ու աշխատանքով ապահովել աշխատանք չունեցող մեր բնակչությանը։ Իսկ այն հարցին, թե ինչ են նախատեսում մեր երկրում ուսանողներին բարձր մակադակի պրակտիկա ապահովելու համար, Հ. Գևորգյանը պատասխանեց, որ իրենց նախարարությունում կապեր են հաստատում տարբեր ուսումնական հաստատությունների հետ, որպեսզի կարողանան կազմակերպել ուսանողների համար բարձր մակարդակի պրակտիկա, քանի որ ուսանողները ավարտելուց հետո դառնում են պոտենցիալ գործազուրկ՝ աշխատանքի փորձի բացակայության պատճառով։

Հաջորդ խնդիրը աշխատանքի տեղավորումն է ծանոթ-բարեկամի միջոցով, ինչը նորից պատճառ է մեր երկրում խելացի մասնագետների անգործ մնալու։ Այդ հարցին Է. Կիրակոսյանը պատասխանեց՝ ասելով, որ արդեն քայլեր են ձեռնարկվում տվյալ վատ մշակույթը վերացնելու ուղղությամբ, սակայն այսօր առանց ծանոթ-բարեկամի աշխատում են միայն մի քանի կազմակերպություններ, որոնցից մի մասը արտասահմանյան ընկերությունների մասնաճյուղեր են։ Իսկ քանակությամբ այդքան քիչ ընկերություններով միայն ուղղակի հնարավոր չէ վերացնել շատ վաղուց արմատացած այդ սովորույթը։ Այն հարցին, թե որն է այսօր Հայաստանում ամենապահանջված մասնագիտությունը, Հ. Գևորգյանը պատասխանեց. «Ըստ կատարված ուսումնասիրությունների՝ հայաստանյան շուկայում ամենաշատ պահանջարկ ունի խոհարարի մասնագիտությունը»։


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x