ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Համաշխարհային ՀՆԱ-ն 2,2% աճ կունենա.Fitch

28.06.2012

Fitch միջազգային վարկանշային գործակալությունն ընթացիկ տարվա համար կանխատեսում է համաշխարհային տնտեսության աճի տեմպերի դանդաղում մինչև 2,2%՝ նախորդ տարվա 2,7%-ի համեմատ, հաղորդում է Fitch-ը։ Վերջինիս կանխատեսմամբ՝ 2013թ․ համաշխարհային ՀՆԱ-ի աճը կկազմի 2,8%, իսկ 2014թ․՝ 3,1%։ Համաշխարհային տնտեսության վերելքին խոչընդոտում է եվրոգոտու ճգնաժամը, համոզված են գործակալության փորձագետները։ Վերջիններիս կանխատեսմամբ՝ եվրոգոտու համակարգային ճգնաժամն ու բացասական ճնշումը նրա վարկանիշների վրա չեն թուլանա, քանի դեռ եվրոպացի առաջնորդները չեն ստեղծել «ճանապարհային քարտեզ», որը թույլ կտա տարածաշրջանի բյուջետային, ֆինանսական և քաղաքական ինտեգրում կատարել։ Ճգնաժամը խորացել է 2-րդ եռամսյակում, նշում են Fitch-ում։ Փորձագետների կարծիքով՝ Եվրամիության՝ այսօր մեկնարկող երկօրյա գագաթաժողովը դժվար թե կարողանա լուծել բոլոր խնդիրները, սակայն դրական քայլերի կատարման հնարավորություն կտա։ Նշենք, որ 2012թ․ 1-ին կիսամյակում Fitch-ն իջեցրել է եվրոգոտու վեց երկրի վարկանիշը՝ ընդհանուր առմամբ 16 աստիճանով։ Խոսքը մասնավորապես Իսպանիայի մասին է, որի վարկանիշն իջեցվել է մինչև ВВВ մակարդակ։ Եվրոպական երկրներից բացի՝ Fitch-ը մայիսին իջեցրել է նաև Ճապոնիայի վարկանիշը մինչև А+՝ «բացասական» կանխատեսմամբ։ Զարգացող շուկաները, ինչպիսիք են օրինակ Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան և Թուրքիան, կարող են առերեսվել աճի տեմպերի դանդաղմանը, ասված է գործակալության հաշվետվությունում։ Համեմատության համար նշենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամն ապրիլին կանխատեսել էր, որ համաշխարհային տնտեսության աճն ընթացիկ տարում կկազմի 3,5%, իսկ հաջորդ տարի՝ 4,1%։

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x