ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Բրիտանական Barclays բանկը տուգանվել է գրեթե կես մլրդ դոլարով

28.06.2012

Բրիտանական Barclays բանկը տուգանվել է 290 մլն ֆունտ ստեռլինգով ($452 մլն)՝ միջբանկային վարկավորման LIBOR տոկոսադրույքի հետ կապված մեքենայությունների համար, ասված է բանկի հաղորդագրությունում։ Սա ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կարգավորիչների երբևէ սահմանած խոշորագույն տուգանքն է։ Այն նշանակել են Մեծ Բրիտանիայի Ֆինանսական կարգավորման և վերահսկողության վարչությունը (FSA), Բորսայական Ֆյուչերսների Առևտրային հանձաժողովը և ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը։ Գերատեսչություններից յուրաքանչյուրը տուգանքի իր չափն է սահմանել․ FSA-ը՝ 59,5 մլն ֆունտ ստեռլինգ, CFTC-ն՝ $200 մլն, ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը՝ $160 մլն։ Barclays-ի ղեկավարությունն ընդունել է կատարվածի կոլեկտիվ մեղքը։ Սկանդալի պատճառով բանկի գլխավոր տնօրեն Ռոբերտ Դայմոնդն ու նրա երեք տեղակալները հրաժարվել են իրենց բոնուսներից։ «Ինձ համար չկա ավելի կարևոր բան, քան Barclays-ում բարձր «մշակույթի» պահպանումը։ Ես ցավում եմ, որ որոշ մարդիկ գործել են մեր դավանած արժեքներին հակառակ»,- ասել է Դայմոնդը։ Կարգավորիչների համոզմամբ՝ օրենքի խախտմանը մասնակցել է Barclays-ի աշխատակիցների զգալի մասը։ Մեքենայությունները շարունակվել են մի քանի տարի, նշում են FSA-ում։ CFTC-ի հաղորդագրության համաձայն՝ Barclays-ի թրեյդերները փորձել են իրենց օգտին մանիպուլացնել LIBOR տոկոսադրույքները։ Հատկանշական է, որ ներկայում տարբեր կարգավորիչներ համանման հետաքննությունններ են վարում մի շարք այլ բանկերի նկատմամբ՝ Citigroup Inc., Royal Bank of Scotland Group Plc, UBS AG, ICAP Plc, Lloyds Banking Group Plc և Deutsche Bank AG։ Նշենք, որ LIBOR-ը միջազգային բանկային վարկավորման հիմնական տոկոսադրույքն է: Այն Լոնդոնի գլխավոր բանկերի տոկոսադրույքն է: Սահմանվում է ամեն օր՝ Լոնդոնի ժամանակով առավոտյան ժամը 11։00-ին՝ բրիտանական հինգ գլխավոր բանկերի փոխառությունների տոկոսադրույքների հիման վրա:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x