ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Կառավարությունը որոշել է մոտ 370 մլն ծախսել Հարավային Կորեայում

28.06.2012

Անցած տարի՝ Ամանորի նախօրեին, գործադիրը բավական ուշագրավ մի որոշում է ընդունել, ըստ որի՝ Հայաստանը պետք է մասնակցի այս տարվա մայիսի 12-ից օգոստոսի 12-ը Հարավային Կորեայի Յոսու քաղաքում անցկացվող «Կենդանի օվկիանոսը և մերձակա տարածքները. միջոցների բազմազանությունն ու նրանց ռացիոնալ օգտագործումը» խորագրով «Էքսպո-2012 ՅՈՍՈՒ Կորեա» համաշխարհային ցուցահանդեսին։ Այսօրվա նիստում էկոնոմիկայի նախարարությունը կառավարության հավանությանն է ներկայացնելու որոշման նախագիծ, ըստ որի՝ ցուցահանդեսին հայկական կողմից մասնակցության ֆինանսական աղբյուրներից մեկով նախատեսված 70 մլն-ն առաջարկում է ավելացնել ևս 4 մլն-ով՝ պայմանավորված փոխարժեքի տատանումներով։ Նշենք, որ օվկիանոսային խնդիրներին նվիրված ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունն ընդհանուր առմամբ մոտ 370 մլն կարժենա։ Ֆինանսավորումն իրականացվելու է երեք աղբյուրներից։ 74 մլն-ը Շանհայ քաղաքում գրանցված «Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո-2010» ընկերությանը տրամադրված և ընկերության կոմերցիոն գործունեությունից ստացված միջոցներն են, 132 մլն տրամադրելու են ցուցահանդեսի կազմակերպիչները, ևս 156 մլն որոշման նախագծում նշվում է որպես «այլ աղբյուր»։ Թեև ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության համար պետբյուջեից միջոցներ կարծես նախատեսված չեն, այնուհանդերձ չի բացառվում, որ «այլ աղբյուրներով» միջոցների բացակայության դեպքում կառավարությունն օգտվի բյուջեից։ Ցուցահանդեսի մասնակցությունն ուշագրավ է այն տեսակետից, որ Հայաստանը ոչ միայն չունի ելք դեպի օվկիանոս, այլև համարվում է ցամաքային երկիր. դրա մասին գիտեն նաև էկոնոմիկայի նախարարությունում։ Գործադիրի հաստատմանը ներկայացված որոշման հիմնավորման մեջ նշված է. «Չնայած ծովային ռեսուրսների բացակայությանը Հայաստանի տարածքում՝ մեր երկիրն ունի հնարավորություն և ներուժ ներկայացնելու իր մոտեցումներն ու լուծումները այս կարևորագույն համաշխարհային խնդիրների քննարկման շրջանակներում»։ Փաստորեն կառավարության համար էական չէ, որ անցկացվող միջոցառումը որևէ առնչություն չունի Հայաստանի հետ։ Գործադիրը գտնում է, որ մասնակցության հիմնական նպատակը միջազգային հարթակն օգտագործելն ու Հայաստանը որպես բարձր ինտելեկտուալ պոտենցիալով օժտված, ստեղծագործ ու մրցունակ երկիր ներկայացնելն է։ Նշենք, որ ցուցահանդեսին հայկական տաղավարում կներկայացվեն էկզոտիկ խորագրերով հայեցակարգեր՝ «Կենդանի օվկիանոսը և գլոբալ ինֆորմացիոն օվկիանոսը՝ մեկ հեղինա՞կ», «Հայաստան՝ երբ իջավ ջուրը», «Հայկական աշխարհի շուրջ», «Թվային և կենսաբանական օրգանիզմների փոխազդեցությունը»։ Աղբյուր՝www.civilnet.am

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x