ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Samsung-ին արգելվել է ԱՄՆ-ում Galaxy պլանշետներ վաճառել

27.06.2012

Ամերիկյան դատարանի կայացրած որոշման համաձայն` հարավկորեական Samsung ընկերությունը պարտավոր է դադարեցնել ԱՄՆ-ում Galaxy պլանշետային համակարգիչների վաճառքը, գրում է The Guardian-ը: Վճռի պատճառ է դարձել Apple ընկերության Samsung-ի դեմ ներկայացված հայցը, որտեղ նշվում է, որ Galaxy-ի դիզայնը iPad-ի արտաքին տեսքի ամբողջական կրկնօրինակումն է: «Թեև Samsung-ը մրցակցելու իրավունք ունի, սակայն այդ մրցակցությունը պետք է արդար, առանց խարդախությունների լինի: Եթե Galaxy-ի վաճառքը շարունակվի, ապա Apple-ը լուրջ վնասներ կկրի» ,-նշել է դատավոր Լյուսի Կոհը: Պլանշետային համակարգիչների վաճառքի դադարեցման վերաբերյալ որոշումն արդեն խիստ քննադատության է ենթարկվել Samsung-ի ղեկավարության կողմից, որն այս առիթով հետևյալ հաղորդագրությունն է տարածել.«Մենք կդիմենք անհրաժեշտ օրինական քայլերի, որպեսզի հնարավորինս խուսափենք որոշման` մեր բիզնեսի վրա չափից ավելի մեծ ունեցած ազդեցությունից»:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x