ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ucom-ի բաժանորդները կարող են վճարել ծառայությունների դիմաց ՎՏԲ Բանկում 24/7 ռեժիմով

30.11.2015

Ucom հեռահաղորդակցային օպերատորի ծառայությունների դիմաց վճարումենրը այսուհետ կարելի է կատարել ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով: Ֆիզիկական անձինք կարող են վճարել օպերատորի հետևյալ ծառայությունների դիմաց.
•    IP հեռուստատեսություն,
•    Ինտերնետ,
•    Թվային ֆիքսված հեռախոսակապ,
•    Փաթեթային առաջարկներ:

Դուք կարող եք կատարել վճարումները ոչ միայն ՎՏԲ-Հայաստան Բանկի 67 մասնաճյուղերից մեկում, այլև առանձ Բանկ այցելելու՝ նախապես ձևակերպելով Ucom-ի ծառայությունների դիմաց բանկային կամ քարտային հաշվից ամենամսյա վճարումների գանձման նպատակով պարբերական վճարման հաձնարարական: Ցանկացած պահի (24/7) վճարումները կատարելու նպատակով մեր հաճախորդները կարող են օգտվել նաև  Հայաստանի ողջ տարածքում և ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերում տեղադրված 1200 TelCell վճարային տերմինալներից:
Բացի այդ, Բանկի հաճախորդների տրամադրության տակ է “Ինտերնետ Բանկինգ” ծառայությունը, որի միջոցով հնարավոր է վճարել Ucom-ի ծառայությունների դիմաց շուրջօրյա՝ աշխարհի ցանկացած կետից:
Այսպիսով, ՎՏԲ-Հայաստան Բանկը ձգտում է լրացնել պահանջված ծառայությունների ցանկը հաճախորդների բավարարվածությաև և որակի բարձրացման նպատակով:


Տեղեկատվություն Ucom ընկերության մասին


Ucom (Universal Communications) հայկական ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.: Հանդիսանալով Հայաստանյան հեռահաղորդակցային շուկայի առաջատարներից մեկը, Ucom ընկերությունը առաջարկում է այս ոլորտում ծառայությունների լիարժեք շարք՝ գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն և ֆիքսված թվային հեռախոսակապ: Համագործակցելով Ericsson ընկերության հետ, Ucom-ը կառուցում է նոր սերնդի ամենամեծ օպտիկամանրաթելային ցանցը Հայաստանում:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x