ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ինեկոբանկը հայտարարում է InecoQuest արկածային մրցույթ "Բացիր սեյֆը" խորագրով

27.11.2015

Նա, ով կճանապարհորդի մրցույթի վիրտուալ աշխարհով, կկատարի ճանապարհին հանդիպող առաջադրանքները՝ օգտագործելով ժամանակակից մոբայլ բանկինգի հնարավորությունները, կգտնի այն սեյֆի գաղտնաբառը, որում պահված է 3.000.000 ՀՀ դրամ և կդառնա այդ գումարի տերը:
Մրցույթին կարող են մասնակցել 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները: Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի դեկտեմբերի 15-ը ներառյալ բեռնել InecoMobile հավելվածը AppStore կամ GooglePlay օնլայն խանութներից և գրանցվել որպես համակարգի օգտագործող:

Մրցույթի տևողությունը յուրաքանչյուր մասնակցի համար 10 իրար հաջորդող օր է` սկսած միանալու օրվանից:

Յուրաքանչյուր հարցը բացելուց առաջ անհրաժեշտ է այցելել www.inecobank.am/quest կայքը կամ Ինեկոբանկի Facebook-յան էջը՝ ստանալու համար տվյալ փուլի մասին տեղեկատվությունը և առաջադրանքը: Տեղեկատվությանը ծանոթանալուց հետո InecoMobile հավելվածում պետք է բացել տվյալ փուլի հարցը և պատասխանել դրան՝ կատարելով դրամական փոխանցում (վիրտուալ գումարով):

Յուրաքանչյուր մասնակցի համար մրցույթին միանալու օրվանից սկսած InecoMobile հավելվածում ամեն օր ժամը 12:00-ին կակտիվանա 1 հարց, որը ակտիվ կլինի 24 ժամ: Մրցույթի արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն 25/12/2015-ին բանկի կայքում և Facebook-յան էջում:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x