ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎՏԲ-Հայաստան Բանկի Տեղեկատվական կենտրոնը՝ որպես համագործակցության միջոց

26.11.2015

Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ բանկային ծառայություններից օգտվելը դառնում է առավել պարզ և հարմար: Դեռևս 2011 թվականին, գիտակցելով հաճախորդների հարմարավետ սպասարկման կարևորությունը,  ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջիններից մեկը Հայաստանում ստեղծեց սեփական Տեղեկատվական կենտրոն` նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ:
Այսպես, օրինակ, արդեն 2011 թ.-ին ՎՏԲ-Հայաստան Բանկի պրոդուկտների և ծառայությունների մասին տեղեկանալու  համար բավական էր զանգահարել Տեղեկատվական կենտրոն և ստանալ փորձառու ու բարեհամբյուր մասնագետի խորհրդատվությունը:
Ավելի ուշ, բացի տեղեկատվություն ստանալը, հաճախորդներին ընձեռնվեց հնարավորություն նաև ձևակերպել պրոդուկտներ/ծառայություններ հեռակառավարման միջոցով Տեղեկատվական կենտրոնի աշխատակիցների օգնությամբ:
Այսօր ՎՏԲ-Հայաստան Բանկի Տեղեկատվական կենտրոնը օրական սպասարկում է միջինում 3000 մութքային և ելքային զանգ: Բիզնեսի տարբեր ուղղություններով այդ քանակակության զանգերի սպասարկումն անհնար կլիներ առանձ պրոֆեսիոնալ թիմի: Աշխատակազմը տարիների ընթացքում աճել է մինչև 20 բարձր որակավորում ունեցող աշխատակիցների, իսկ ամսական կտրվածքով փաստացի վաճառքների քանակը կազմում է միջինում 1700 տարբեր պրոդուկտներ/ծառայություններ:
Տեղեկատվական կենտրոնի որոշ ծառայություններ տրամարվում են շուրջօրյա, մասնավորապես, ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապանները շուրջօրյա կարող են ստանալ իրենց քարտային հաշիվների հաշվեկշիռների կամ քարտերի սպասարկմանը վերաբերվող տեղեկատվություն, զանգահարելով 010 560708 հեռախոսահամարին:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Տեղեկատվական կենտրոնի միջոցով հնարավոր է տեղեկանալ Բանկի գործունեության, առաջարկվող պրոդուկտների և ծառայությունների մասին: Բացի այդ, Տեղեկատվական կենտրոնի հեռախոսավարները հաճախորդին  կարող են տրամադրել իր անձնական հաշիվների, վարկերի, քարտերի մասին տեղեկատվություն՝ հաշվեկշիռ, հերթական վճարման ամսաթիվ և այլն:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Տեղեկատվական կենտրոնն իրականացնում է նաև գործարքային սպասարկում.
•    Բոլոր դրամական փոխանցումների համակարգերի միջոցով ստացված գումարների հաշվեգրում Բանկի գործող քարտերին:
•    Գործարքների իրականացում Հաճախորդների բոլոր այն հաշիվների հետ, որոնք միացված են  “Հեռախոս բանկինգ” ծառայությանը Հաճախորդի զանգի և համապատասխան նույնականացման գործընթաց անցնելու հիման վրա
•    Պլաստիկ քարտերի բացում
Բանկի տեղեկատվական կենտրոնը համագործակցում է հաճախորդների հետ հաղորդակցման 5 ուղիներով.
1.    Հեռախոսազանգեր
2.    Skype – նամակներ և տեսազանգեր
3.    Էլեկտրոնային փոստ
4.    Զանգեր 010 560708 հեռախոսահամարին և քարտերի հաշվեկշռի մասին ավտոմատ տեղեկատվություն
5.    Ֆեյսբուք (օնլայն խորհրդատվություն և պատասխաններ հաճախորդների հարցերին)
ՎՏԲ-Հայաստան Բանկի Տեղեկատվական կենտրոնի հեռախոսավարները պրոֆեսիոնալ և գրագետ կպատասխանեն հաճախորդներին իրենց նախընտրած՝ հայերեն կամ ռուսենրեն լեզվով, տրամադրելով որակյալ օգնություն հնչեցված հարցի վերաբերյալ:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Տեղեկատվական կենտրոն Դուք կարող եք զանգահարել 87-87 հեռախոսահամարով: Մեր հեռախոսավարները աշխատում են երկուշաբտիից ուրբաթ՝ ժամը 09:00-20:00, շաբաթ օրը՝ ժամը 10:00-17:00: Բջջային հեռախոսահամարից զանգը վճարովի է, քաղաքային համարից՝ անվճար:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x