ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Hilton հյուրանոցային ցանցի վրա հաքերային հարձակում է եղել

25.11.2015

Hilton միջազգային հյուրանոցային ցանցի վրա հաքերային հարձակում է եղել, որի նպատակն է եղել հաճախորդների վճարման քարտերից տվյալներ ստանալը, հայտնում է Hilton Worldwide ընկերության մամուլի ծառայությունը:

Չարագործներին հետաքրքրում էին քարտերի համարները, անվտանգության կոդերը,դրանց գործողության ժամկետները, քարտերի տերերի անունները, բայց նրանք չէին հետաքրքրվում հաճախորդների հասցեներով ու քարտերի PIN կոդերով:

« Hilton-ը անհապաղ հետաքննություն է սկսել ու ուժեղացրել իր համակարգերի պաշտպանությունը»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Հյուրանոցային ցանցի բոլոր հաճախորդներին, որոնք հյուրանոցների ծառայությունների համար վճարել էին 2014 թ. նոյեմբերի 18-ից դեկտեմբերի 5-ը կամ էլ 2015թ. ապրիլի 21-ից հուլիսի 27-ը ժամանակահատվածներում, խորհուրդ է տրվում ստուգել իրենց հաշվեհամարները, հայտնում է BBC–ի Ռուսական ծառայությունը:

Hilton Worldwide ընկերությանը պատկանող ապրանքանիշները միավորում են ավելի քան 3900 հյուրանոցներ՝ աշխարհի 90 երկրներում: Ռուսաստանում ընկերությունը 17 հյուրանոց ունի:

Նյութի աղբյուր ՝ news.am


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x