ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Շահիր ուղեգիր դեպի Դուբայ

23.11.2015

Ամանորին ընդառաջ, Անելիք Բանկը հաճելի անակնկալ է պատրաստել իր հաճախորդների համար։ «Ամանորը Դուբայում» ակցիայի շրջանակներում, նոյեմբերի 23-ից   դեկտեմբերի 21-ը ներառյալ, Բանկում ավանդ ներդրած բոլոր հաճախորդները, մասնակցելով նվերների խաղարկությանը, հնարավորություն կունենան Ամանորն անցկացնել Արաբական Միացյալ Էմիրություններում և միաժամանակ նվեր ստանալ Բանկի Visa Gold Hotel-Express վճարային քարտ։  Բացի երկու անձի համար դեպի Դուբայ ուղեգրից, խաղարկվելու են նաև բազմաթիվ այլ արժեքավոր նվերներ՝ պլանշետներ, հեռուստացույցներ և հեռախոսներ։  
«Ցանկանում եմ մեր Բանկի բոլոր հաճախորդներին առաջարկել մասնակցել այս ակցիային, և, ինչու ոչ, կոչ անել մեր բոլոր հայրենակիցներին դառնալ Անելիք Բանկի ավանդատու: Այսպիսով, նրանք հնարավորություն կստանան ոչ միայն իրենց դրամական միջոցները շահավետ տեղաբաշխել մեր Բանկում, այլ նաև անմոռանալի օրեր անցկացնել Դուբայում: Հիշեցնեմ, որ այս տարի Անելիք Բանկը նշում է հիմնադրման 25-ամյակը և այդ կապակցությամբ մենք պատրաստել ենք բազմաթիվ հաճելի անակնկալներ մեր հաճախորդների համար՝ պարբերաբար անցկացնելով շահումային խաղարկություններ։ Ամանորին ընդառաջ, որոշեցինք ևս մեկ նման հնարավորություն ընձեռել, այս անգամ մեր բոլոր ավանդատուներին: Նրանք, ովքեր նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 21-ը ներառյալ ավանդ կներդնեն մեր Բանկում և իրենց ավանդի սկզբնական մնացորդը կպահպանեն մինչև ակցիայի ավարտը, կմասնակցեն նվերների խաղարկությանը»,- ասել է «Անելիք Բանկ»  ՓԲԸ  Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը և հիշեցրել, որ 2015 թվականի ընթացում Բանկն իր «ԹԵԺ ԱՄԱՌ» ավանդատեսակի ավանդատուների միջև կազմակերպել էր դեպի Կրետե կղզի ուղեգրի և այլ թանկարժեք նվերների խաղարկություն, ինչը բավականին լավ արձագանք է գտել Բանկի հաճախորդների շրջանում: 


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x