ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է ելակի աճեցման ջերմոցի կառուցումը

20.11.2015

ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է “Կլուբնիչնայա պոլյանա” ՍՊԸ-ին ժամանակակից էներգախնայող ջերմոցային տնտեսության կառուցման համար:
Ջերմոցային տնտեսությունում կարտադրվի ելակ` ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչը կապահովի բարձր պտղաբերություն և որակ: Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում գտնվող ջերմոցի արտադրական տարածքը զբաղեցնում 3 հա տարածություն:
Ընկերությունը կարտադրի “Ալբիոն” տեսակի ջերմոցային ելակ, որն առանձնանում է իր բարձր որակով և տեղափոխման ու պահպանման ընթացքում դիմացկունությամբ, ելակը կիրացվի հայկական շուկայում, իսկ հետագայում նախատեսվում է այն արտահանել Ռուսաստան:
“Կլուբնիչնայա պոլյանա” ընկերությունը ջերմոցի կառուցման գործընթացում համագործակցել է ոլորտի աշխարհահռչակ առաջատարներից մեկի` ֆրանսիական «Richel» ընկերության հետ, որը մասնագիտացված է տեխնոլոգիապես բարձր ջերմոցային տնտեսությունների՝ թաղանթային ջերմոցների նախագծման ու կառուցման ոլորտում և  ունի աշխարհի ավելի քան 80 երկրներում աշխատելու մեծ փորձ:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսև. “ՎՏԲ-Հայաստան Բանկը ակտիվորեն ֆինանսավորում է Հայաստանի ջերմոցային տնտեսությունները: “Կլուբնիչնայա պոլյանա” ընկերության հետ մեր փոխշահավետ համագործակցությունը կզարգանա և կընդլայնվի, ինչի համար ստեղծված են բոլոր բարենպաստ պայմանները: Հուսով եմ, ոչ հեռու ապագայում ընկերությունը կսկսի իրականացնել արտադրանքի արտահանում Մաքսային միության անդամ-երկրներ, խթանելով արտահանման զարգացումը Հայաստանում:”


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x