ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ամփոփվել են «Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ» ծրագրի արդյունքները

20.11.2015

Նոյեմբերի 20-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, նվիրված «Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ» ծրագրի  արդյունքների ամփոփմանը:

Ասուլիսի բանախոսներն էին` ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, ծրագրի իրականացնող` «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը, «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության փոխտնօրեն Լևոն Գալստյանը և «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահան Հովսեփյանը:

Ասուլիսին ներկա էին նաև ավտոարշավի մասնակից ընկերությունների և աջակից կառույցների ներկայացուցիչները:  

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանն իր խոսքում նշել է «Սա նոր ձևաչափ է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը և ոլորտի ձեռքբերումները ներկայացնելու, ինչպես նաև բիզնեսին առերես բիզնեսին հանդիպեցնելու առումով: Համագործակցության մեծ շրջանակ է այս նախաձեռնության մեջ ընդգրկված և պետական մարմինների և մասնավոր հատվածի կողմից, որովհետև այս նոր ձևաչափը նաև նախադեպ է լինելու այլ ոլորտների ձեռքբերումները աշխարհին ցուցադրելու համար: «Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ»-ի ընթացքում պետական և մասնավոր հատվածը հնարավորություն ունեցան Եվրոպային ներկայացնել Հայաստանի ոչ միայն ՏՀՏ ոլորտի հաջողությունները, այլ նաև այն բարենպաստ ներդրումային միջավայրը, որը ՀՀ կառավարությունն ապահովել է Հայաստանում»:

«Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ» ծրագիրն իրականացվել է հոկտեմբերի 4-ից նոյեմբերի 5-ը` ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և ՀՀ կառավարության աջակցությամբ: Ծրագրին մասնակցել են հայկական 26 տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի ընկերությունների 36 պատվիրակներ: ՏՀՏ ավտոարշավը ներառել է 18 երկրներ: Ծրագրի շրջանակում կազմակերպվել են 12 պաշտոնական և ավելի քան 30 անհատական հանդիպումներ Վիեննայում, Կատովիցեում, Պրահայում, Բեռլինում, Փարիզում, Մարսելում, Զագրեբում, Միլանում, Բելգրադում և Սոֆիայում:

Հայկական պատվիրակությունը եվրոպական երկրներում ներկայացրել է ոչ միայն մասնակից ընկերությունների տեխնոլոգիական լուծումները, այլև Հայաստանի` որպես բարձր տեխնոլոգիական երկրի, հնարավորությունները, որն ունի նաև բարենպաստ ներդրումային միջավայր և կարող է լավ հարթակ լինել տարածաշրջանային շուկաներ մոտք գործելու համար: Պատվիրակության մասնակիցները ավելի քան 300 նախնական կապեր և պայմանավորվածություններ են ձեռք բերել եվրոպական գործընկերների հետ:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x