ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Մեկ ֆիլմ՝ կես տոմս

19.11.2015

Նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 20-ը՝ ամեն երեքշաբթի Սինեմա Սթար կինոթատրոնում վճարեք Կոնվերս Բանկի քարտերով և յուրաքանչյուր տոմսի գնի 50%-ը ստացեք հետ:

Այսուհետ Կոնվերս Բանկի քարտապանները կարող են օգտվել նոր 50% CashBack-ից «Սինեմա Սթար» կինոթատրոնում: «Մեկ ֆիլմ՝ կես տոմս» ակցիան նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են այցելել կինոթատրոն, դիտել նոր ֆիլմեր մեծ էկրանին, կամ պարզապես լավ ժամանակ անցկացնել մտերիմների և ընկերների շրջապատում: Ակցիայի շնորհիվ հայկական և արտասահմանյան արտադրության ֆիլմերի դիտումը կդառնա կրկնակի հաճելի: CashBack ծրագրի շրջանակներում հաճախորդն իր վճարած գումարի 50%-ը կստանա հետ մինչև դետկեմբերի 25-ը:

«Սինեմա Սթար» կինոթատրոնը գործում է 2013թ. նոյեմբերից: Լինելով առաջին և ամենամեծ մուլտիպլեքսը Հայաստանում՝ «Սինեմա Սթարը» հասցրել է նվաճել երևանցիների սիրտը: Կինոթատրոն կարող են այցելել թե փոքրիկները և թե մեծահասակները: Բոլորը կարող են գտնել իրենց նախընտրած ժանրերը` սկսած մուլտֆիլմերից մինչև բարձր որակի 2D, 3D ֆիլմերը: Կինոթատրոնը ունի 6 դահլիճ, խաղասրահ, բոուլինգի սրահ և սրճարան:

Կոնվերս Բանկի CashBack ծրագրերը մեկնարկեցին այս տարվա մարտին: Այս ժամանակահատվածում Կոնվերսի քարտապանները օգտվեցին CashBack-ից Երևան Մոլի խանութներում, Հայաստանի և Արցախի բոլոր սրճարաններում ու ռեստորաններում, իսկ Քարֆուրում յուրաքանչյուր ուրբաթ օրվա 10% CashBack-ն արդեն ավանդական է դարձել Բանկի քարտապանների համար: Կոնվերս Բանկը մինչև Ամանոր իր քարտապանների համար պատրաստել է ևս մի քանի CashBack անակնկալ, որոնց մասին հնարավոր կլինի ծանոթանալ benefits.conversebank.am կայքում, Բանկի պաշտոնական ֆեյսբուքյան էջում:

* Յուրաքանչյուր հաճախորդի քարտային հաշվին հետ վերադարձվելիք գումարի չափը Ակցիայի մեկ օրվա համար չի կարող գերազանցել 10.000 ՀՀ դրամը:

** CashBack-ը գործում է բոլոր քարտերի համար:

*** Գումարի ետ վերադարձը իրականացվելու է մինչև դեկտեմբերի 25-ը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x