ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Մեկնարկում է «Սովորում ենք ներդնել» կրթական նոր ծրագիրը:

16.11.2015

Քոնսալթինգ Զոն ընկերությունը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի հետ համատեղ հայտարարում է արժեթղթերի շուկայում կրթական նոր՝ «Սովորում ենք ներդնել» (Learn to Invest) նախագծի մեկնարկի մասին:
Նախագիծն ուղղված է արժեթղթերի ոլորտում կրթության զարգացմանն ու գործնական հմտությունների ձեռքբերմանը, ինչպես նաև ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացմանն ընդհանրապես:
Քոնսալթինգ Զոնի կրթական ծրագրերը կներառեն դասընթացների լայն շրջանակ՝ սկսած անվճար սեմինարներից ու թրեյնինգներից, որտեղ բոլոր ցանկացողները կարող են ստանալ ամենատարրական գիտելիքներ արժեթղթերի շուկայի և ֆինանսական գործիքների մասին, և մինչև խորացված դասընթացներ, «վարպետության դասեր» (master classes)՝ ուղղված շուկայի մասնակիցների մասնագիտական որակի բարձրացմանը:
Նախագծի շրջանակներում կդասավանդեն դասախոսներ, որոնք ունեն ոչ միայն խորը տեսական գիտելիքներ, այլ նաև երկար տարիների աշխատանքային փորձ միջազգային ֆինանսական շուկաներում: Նախագիծը ներառում է նաև «վարպետության դասեր» (master classes) արտասահմանյան մասնագետների մասնակցությամբ:
Ուսուցման գործընթացում մեծ ուշադրություն է հատկացվելու ուսուցման պրակտիկ ասպեկտին և գործնական հմտությունների զարգացմանը:
Արդյունքում, դասընթացների մասնակիցները ձեռք կբերեն ոչ միայն տեսական գիտելիքներ, այլ նաև ֆոնդային շուկայում աշխատելու համար անհրաժեշտ գործնական հմտություններ, ինչպես նաև կստանան հնարավորություն մասնակցելու միջազգային մրցույթների և անցնելու պրակտիկա արևմտյան ֆինանսական ընկերություններում:
Դասընթացների անցկացման գրաֆիկի, վայրի և այլ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել Քոնսալթինգ Զոնի պաշտոնական կայք` www.consulting-zone.com, և «Սովորում ենք ներդնել» նախագծի ֆեյսբուքյան էջ՝ https://www.facebook.com/cz.learn2invest/, կամ զանգահարել 098 58 28 38, 099 65 22 55 հեռախոսահամարներով կամ գրել info@consulting-zone.com էլ. հասցեով:
Քոնսալթինգ Զոն ընկերության մասին
Քոնսալթինգ Զոնը ընկերությունը իր փորձառու թիմի և արևմտյան գործընկերների միջոցով տրամադրում է ֆինանսական և գործարար խորհրդատվական ծառայությունների լայն շրջանակ ֆիզիկական անձանց և ինստիտուցիոնալ հաճախորդներին:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x