ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Չիլին հրաժարվել է դոլարից

27.06.2012

Չիլին Չինաստանի հետ առևտրային հաշվարկներում հրաժարվել է դոլարի կիրառումից՝ այդպիսով համալրելով ամերիկյան արժույթից հրաժարվող երկրների շարքը, հաղորդում է Reuters-ը։ Լատինաամերիկյան այս երկիրը Չինաստանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել առևտրային իր հարաբերությունները արդիականացնելու և դրանց ծավալն առաջիկա 3 տարում կրկնապատկելու մասին։ Չինաստանի վարչապետ Վեն Ցզյաբաոն առաջարկել է արժութային սվոփներ ներմուծել, ինչպես նաև մասնակցել Չիլիի ենթակառուցվածքների շինարարությանը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ փոխհաշվարկների ժամանակ իրենց արժույթները կիրառելու մասին պայմանագրեր էին կնքել Ճապոնիան և Չինաստանը, Չինաստանը և Ռուսաստանը, Հնդկաստանն ու Ճապոնիան։ Չինաստանն ու Իրանը դոլարային հաշվարկները փոխել են բարտերի, Հնդկաստանը և Իրանը կվճարեն ռուփիներով, իսկ Բրազիլիան և Չինաստանը փոխհաշվարկներ կկատարեն իրենց արժույթներով։ «Չինաստանն աշխարհի երկրորդ տնտեսական մեծ կայսրությունն է, և հետևաբար՝ համագործակցության հնարավորություններն ուղղակի ահռելի են»,- ասել է Չիլիի նախագահ Սեբաստիան Պիներան։ Նշենք, որ անցած տարի երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը գերազանցել է $30 մլրդ-ը, ինչը կազմում է Չիլիի արտաքին ընդհանուր առևտրի 20%-ը։ Ներկայում երկրները մտադիր են կրկնապատկել այս ցուցանիշը։ Չիլին հիմնականում արտահանում է հումք, մասնավորապես՝ պղինձ։ Չինաստանն այս երկիր է արտահանում հեռահաղորդակցային սարքավորումներ, կենցաղային տեխնիկա, խաղալիքներ և այլն։

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x