ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում»

06.11.2015

Բիզնես ինովացիոն 3-րդ ֆորումն այս  տարի տեղի կունենա նոյեմբերի 13-14-ը՝ Դիլիջան քաղաքի «Դիլիջան» առողջարանային համալիրում և կանցկացվի  «Հայաստան 20.18-2018թ.՝ Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում» խորագրի ներքո: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեցին Բիզնես ինովացիոն ֆորումի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ)  գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և ֆորումի գլխավոր հովանավոր՝ BetConstruct ընկերության գլխավոր տնօրեն Հարություն Համբարձումյանը:
Երկօրյա ինովացիոն ֆորումի ժամանակ կներկայացվի տեղական և համաշխարհային փորձը, կլինեն գործնական քննարկումներ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ և կտրվեն համապատասխան լուծումներ 2018թ. Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում դիրքավորելու համար:
ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշեց.  «Բիզնես ինովացիոն ֆորումի շրջանակներում մենք փորձում ենք մեկտեղել միջազգային փորձն ու Հայաստանի ինովացիոն քաղաքականությունը: Բացի այդ, նպատակ ունենք նաև համահունչ դարձնել բիզնեսի ու պետական մարմինների քայլերը հայաստանյան ինովացիոն ոլորտում»:
Բիզնես ինովացիոն ֆորումի  գլխավոր հովանավոր՝ BetConstruct ընկերության գլխավոր տնօրեն Հարություն Համբարձումյանն ասաց. «Արդեն երկրորդ տարին է BetConstruct ընկերությունը  հովանավորում է այս ֆորումը, և դա պատահական չէ։ Այս տարի մեր ընկերությունը խաղային ինդուստրիայի ոլորտի միջազգային ամենահեղինակավոր մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է «Տարվա Ինովատոր»։ Ինովացիան մեր հաջողության գրավականն է և, համոզված եմ, այն կենսական նշանակություն ունի Հայաստանի և հայկական ընկերությունների զարգացման համար»:
Երկօրյա ինովացիոն ֆորումի հիմնական խոսնակները կլինեն տեղական և միջազգային հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչները, այդ թվում  Իսրայելի առաջատար ձեռնարկատերերից  մեկը՝ Ելենա Դոնեթսը:  Ե. Դոնեթսը նաև Իսրայելի StartAU համալսարանի ձեռներեցության կենտրոնի գործադիր տնօրենն է:
Այս տարի ինովացիոն ֆորումի թեմատիկ ուղղություններն են՝
•    ինովացիոն էկոհամակարգեր
•    ինովացիա և կրթություն
•    ինովացիա և ձեռներեցություն։

Կ. Վարդանյանը նաև հավելեց, որ միության միջոցառումները ուղղված են նրան, որպեսզի  Հայաստանը ճանաչելի դառնա միջազգային շուկայում: ԻՏՁՄ իր առջև դրված նպատակներին հասնելու համար բացի ինովացիոն ֆորումից ձեռնարկում է մի շարք այլ միջոցառումներ, մասնավորապես ՀՀ դպրոցներում ինժեներական և ռոբոտաշինական խմբկաների ներդրումը, «Ինչու՞ Հայաստան» կոնցեպտի կիրառումը և այլն: Հայաստանը ինժեներական լուծումների հսկայական ներուժ ունի, որը համապատասխան կերպով չի ներկայացվում շուկայում:  Միջազգային գործարար շփումների ժամանակ հաճախ հնչող այն հարցին, թե ինչու՞ պետք է համագործակցել հատկապես հայկական ընկերությունների հետ, ԻՏՁՄ-ն հստակ պատասխանում է, որովհետև Հայաստանը կարող է տրամադրել  անակնկալ ինժեներական լուծումներ, որոնք աչքի են ընկնում որակով, կրեատիվությամբ և ճկունությանբ:
Ինովացիոն ֆորումն ավանդաբար անցկացվում է Հայաստանի տեխնոլոգիական, կրթական և ձեռներեցության ոլորտների առաջատարների մասնակցությամբ։ Ֆորումին կմասնակցեն հայաստանյան և արտերկրյա տեխնոլոգիական, կրթական և ինովացիոն այլ ոլորտների շուրջ 200 մասնակիցներ, ՀՀ կառավարության և միջազգային կազմակերպությունների  ներկայացուցիչներ:
3-րդ տարին անընդմեջ անցկացվող Բիզնես ինովացիոն ֆորումն ավանդաբար իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից՝  ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և մասնակցությամբ: Ֆորումի գլխավոր հովանավորն է BetConstruct ընկերությունը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x