ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Մեկնարկել է «Ական փնտրող ռոբոտ» և «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթների գրանցումը

05.11.2015

Մեկնարկել է «Ական փնտրող ռոբոտ»  և «Անօդաչու թռչող սարքեր»  հերթական մրցույթների դիմում-հայտերի գրանցումը: Այս մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսին հայտարարեցին «ԱրմՌոբոտիքս» մրցույթի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, մրցույթների աջակից՝ «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:
«Ական փնտրող ռոբոտ» և «Անօդաչու թռչող սարքեր»  մրցույթները նպատակ ունեն բացահայտելու և խրախուսելու փորձառու հայ մասնագետներին, զարգացնելու ռոբոտաշինության ոլորտը Հայաստանում: Սարքերը լայն կիրառություն ունեն ինչպես ռազմական ոլորտում, այնպես էլ տնտեսության այլ ճյուղերում:
Մրցույթների կազմակերպիչ՝ ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշել է. «Այս մրցույթները մեզ համար գերկարևոր և պրակտիկ նշանակություն ունեն: Մենք հույս ունենք, որ այս  սարքերը օգտակար կլինեն հատկապես մեր երկրի անվտանգության խնդիրները լուծելիս»:
«Ական փնտրող ռոբոտ»  և «Անօդաչու թռչող սարքեր»  մրցույթների աջակից՝ «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը նշել է. «Որպես ինֆորմացիոն տեխնոլոգիաների և հեռահաղորդակցման ոլորտում գործող կազմակերպություն, մեր ընկերությունը չի կարող անմասն մնալ նմանատիպ պրոյեկտներից: Այս մրցույթները ոչ միայն նպաստում են մեր երկրում բարձրակարգ մասնագետների բացահայտմանը, այլ նաև մեծ նշանակություն ունեն Հայաստանի պաշտպանության ոլորտում: Մենք վստահ ենք, որ մրցույթների արդյունքում կստեղծվեն այնպիսի սարքավորումներ, որոնք կարող են ծառայել ի պաշտպանություն մեր հայրենիքի և օգտագործվել բանակում կամ այլ ոլորտներում:
Մրցույթները կանցկացվեն 3 փուլով՝ գրանցման փուլ, կիսաեզրափակիչ և եզրափակիչ: Գրանցման փուլը կտևի մինչև դեկտեմբերի 15-ը: Այս փուլում ներկայացված գաղափարների հեղինակները հնարավորություն կունենան խորհրդակցել ժյուրիի փորձառու անդամների հետ և բարելավել իրենց նախագծերը: Առաջին փուլում գրանցված գաղափարների հեղինակներին ևս մեկ առավելություն է սպասվում. կազմակերպիչների կողմից նրանց կտրամադրվեն  սարքեր պատրաստելու համար անհրաժեշտ դետալները:
Կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերը տեղի կունենան համապատասխանաբար փետրվար և մարտ ամիսներին: Հաղթող նախագծերը կորոշվեն առաջատար ինժեներ մասնագետների կողմից, իսկ հեղինակները կստանան խոշոր դրամական պարգևատրումներ մրցույթի աջակից՝ «Յուքոմ» ընկերության կողմից:
Մրցույթի գրանցման հայտն ու տեխնիկական առաջադրանքները մանրամասն ներկայացված են armrobotics.am կայքում:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x