ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Զարգացման Բանկը գործարկել է ADB Mobile Banking հավելվածը

04.11.2015

Զարգացման Հայկական Բանկը գործարկել է ADB Mobile Banking հավելվածը, որը հնարավորություն կտա ինտերնետ հասանելիություն ունեցող սմարթֆոնների և պլանշետների միջոցով Բանկի հետ միշտ լինել կապի մեջ աշխարհի ցանկացած կետից:

Մոբայլ Բանկինգի միջոցով հաճախորդները կկարողանան ստուգել իրենց բանկային ու քարտային հաշիվների մնացորդները, իրականացրած գործարքների պատմությունը, վարկային մարումների գրաֆիկը, ավանդային հաշիվների ընթացիկ վիճակը, կատարել վճարումներ, դրամական փոխանցումներ ինչպես իրենց, այնպես էլ ուրիշ հաշիվների, կատարել կոմունալ վճարումներ, Բանկին ուղարկել հաղորդագրություններ և այլն: Այս հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է Բանկում ունենալ հաշվեհամար և օնլայն ծառայություններից օգտվելու գրանցում:

Հավելվածը նաև հնարավորություն է տալիս ծանոթանալ արտարժույթի փոխարժեքներին և քարտեզի վրա գտնել Բանկի ամենամոտ գտնվող մասնաճյուղն ու բանկոմատը՝ անկախ նրանից օգտվողը բանկի հաճախորդ է, թե ոչ:

Զարգացման Բանկի Մոբայլ Բանկինգ հավելվածից կարող են օգտվել ինտերնետ հասանելիություն ունեցող բջջային iOS կամ Android օպերացիոն համակարգերով աշխատող սարքերի միջոցով, որը հնարավոր է ներբեռնել Բանկի կայքէջից կամ App Store և Google Play օնլայն խանութներից:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x