ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Visa և MasterCard քարտապանների էլեկտրոնային առևտուրը դարձել է առավել պաշտպանված

02.11.2015

Անելիք Բանկի Visa և MasterCard քարտապանների էլեկտրոնային առևտուրը դարձել է առավել պաշտպանված և ապահով, քանի որ այսուհետ այդ միջազգային քարտերով կատարվող գնումներն իրականացվելու են 3D Secure անվտանգության համակարգի միջոցով:
Համակարգն ապահովում է էլեկտրոնային խանութներից առցանց վճարումների կատարման անվտանգության նորագույն ստանդարտներ՝ Verified by Visa և MasterCard Secure Code: Համակարգը քարտապանների համար ստեղծում է նոր հնարավորություններ և առավելություններ՝ գործարքի ընթացքում ապահովելով քարտապանի նույնականացման հավելյալ մակարդակ, միաժամանակ նվազեցում է զեղծարարության մակարդակը և քարտապանների համար ապահովում անվտանգ ու հարմարավետ պայմաններ:
«Ամեն ինչ արվել է մեր քարտապանների հարմարավետության և նրանց ֆինանսական միջոցների անվտանգությունն ապահովելու համար: Քարտապանն ընդամենը պետք է բավարարի էլեկտրոնային խանութի համար վճարահաշվարկային համակարգերի կողմից սահմանված նվազագույն պահանջին, այսինքն ակտիվացված լինի SMS հաղորդագրության ծառայությունը: Էլեկտրոնային խանութներից առցանց գնումներ կատարելու ժամանակ քարտապանին կուղարկվի SMS հաղորդագրություն, որն իր մեջ կներառի մեկանգամյա օգտագործման թվային գաղտնաբառ (for one time purchase authorization code): Գործարքը ենթակա կլինի հաստատման, թվային գաղտնաբառը պահանջվող դաշտում մուտքագրելուց հետո: SMS հաղորդագրության ծառայությունն ակտիվացնելու համար ես հրավիրում եմ մեր քարտապաններին, անձը հաստատող փաստաթղթով, այցելել Բանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ և լրացնել համապատասխան դիմում-հայտը»,- տեղեկացրել է «Անելիք Բանկ»  ՓԲԸ  Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:
 


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x