ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Պրակտիկ ուսուցման ծրագիր Արցախբանկում

29.10.2015

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«ԱՐՑԱԽԲԱՆԿ» ՓԲԸ-ն առաջարկում է ԼՂՀ-ում պրակտիկ ուսուցման ծրագիր, որը հնարավորություն կտա ի լրումն Ձեր տեսական գիտելիքների ձեռքբերել կիրառական գիտելիքներ:

«ԱՐՑԱԽԲԱՆԿ» ՓԲԸ-ում պրակտիկա կարող են անցնել բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական կուրսերի ուսանողները, ինչպես նաև այն քաղաքացիները, ովքեր ցանկություն կհայտնեն ծանոթանալ Բանկի գործունեությանը:

Նախքան պրակտիկան սկսելը` Դուք կմասնակցեք «ԱՐՑԱԽԲԱՆԿ» ՓԲԸ կողմից կազմակերպված նախապատրաստական դասընթացին և կողմնորոշիչ հանդիպմանը: Դա Ձեզ համար գերազանց հնարավորություն է ընդհանուր պատկերացում կազմելու Բանկի արժեքային համակարգի, բիզնես սկզբունքների, վարվեցողության կանոնների և հիմնական քաղաքականության վերաբերյալ:

Որպեսզի պրակտիկան լինի արժեքավոր և փոխադարձաբար արդյունավետ, Դուք աշխատանքի վրա հիմնված ուսուցման հնարավորություն կստանաք:

Դուք ձեռք կբերեք փորձ մեր գործունեության կարևոր ոլորտներում և կընդլայնեք Ձեր գիտելիքները ֆինանսական ծառայությունների մատուցման բնագավառում:

Պրակտիկային մասնակցելու համար անհրաժեշտ է.

լրացնել պրակտիկայի դիմում-հայտը, որը տեղադրված է www.artsakhbank.com կայքում,
ներկայացնել էսսե, որը ներառում է` Ձեր մասին ներկայացումը` 40-50 բառ, Ձեր ուժեղ և թույլ կողմերը` 20-30 բառ, Ձեր պատկերացումը Բանկի մասին` մինչև 70 բառ, Բանկի այն գործառույթները, որոնք առավել հետաքրքրական են Ձեզ և որոնց հետ դուք կցանկանայիք ծանոթանալ` մինչև 50 բառ:
Դիմում-հայտը և Էսսեն անհրաժեշտ է ուղարկել humanresources@artsakhbank.am  հասցեով:
Պրակտիկայի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը` 15.11.2015թ.:

Բանկին ուղարկվող հաղորդագրության առարկան պետք է պարունակի դիմորդի անունը, ազգանունը և «Պրակտիկայի մասնակցության հայտ» արտահայտությունը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x