ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Աշխարհի ամենահին բանկը ստիպված է €3 մլրդ-ի պարտք խնդրել

27.06.2012

Աշխարհի ամենահին բանկը՝ իտալական Monte dei Paschi-ն (BMPS), հարկադրված կլինի երկրի կառավարությունից €3 մլրդ օգնություն խնդրել, հաղորդում է AFP-ն։ Բանկը օգնություն կխնդրի այսպես կոչված «Տրեմոնտիի պարտատոմսերի» տեսքով՝ €1,9 մլրդ-ի կառավարական վարկը վճարելու, ինչպես նաև €1,2 մլրդ-ի վերակապիտալավորում կատարելու նպատակով։ Հատկանշական է, որ փոխառությամբ հետաքրքրված է անձամբ կառավարությունը, որը մտադիր է խուսափել երկրի բանկային համակարգում ֆինանսական ճգնաժամի տարածումից։ Փորձագետները չեն բացառում, որ Իտալիան կարող է կրկնել Իսպանիայի ճակատագիրը, որն ավելի վաղ Եվրամիությունից €100 մլրդ օգնություն էր խնդրել։ Monte dei Paschi բանկը հիմնվել է 1472թ․ Սիենայում։ 2000-ականների վերջին այն լուրջ խնդիրների էր առերեսվել։ 2011թ․ բանկն արձանագրել է €4,69 մլրդ-ի վնաս։ Հատկանշական է նաև, որ BMPS-ը Իտալիայի խոշորագույն վարկատուն է․ նրան է «պատկանում» երկրի պարտքի €32,5 մլրդ-ը։ Կազմակերպության հաճախորդների ընդհանուր թիվը 4,5 մլն է։

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x