ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Յունիբանկը ճանաչվեց Հայաստանի ժողովրդական բանկ

23.10.2015

2015թ.-ի հոկտեմբերի 23-ին Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «ՄԵՐԿՈՒՐԻ» ամենամյա մրցանակաբաշխությունը: Մրցանակների արժանացան տնտեսության տարբեր ոլորտներում նշանակալի հաջողություններ ու վաստակ ունեղող ընկերությունները։ «Յունիբանկ» ԲԲԸ-ն լավագույնը ճանաչվեց Հայաստանի «Ժողովրդական բանկ» անվանակարգում: Մրցանակը և պատվոգիրը «Յունիբանկին» հանձնեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Գնահատելով անցած ճանապարհը, վստահորեն կարելի է ասել, որ «Յունիբանկը» գործունեության 14 տարիների ընթացքում դարձավ հայաստանյան ամենապահանջված ֆինանսական հաստատություններից մեկը և գրանցեց նշանակալի արդյունքներ: Բանկի գործունեությունն ուղղված է բանկային ծառայությունների հասանելիության ապահովմանը բնակչության լայն շրջանակների համար և փոքր ու միջին բիզնեսի խթանմանը: «Յունիբանկը» մշտապես առանձնացել է նաեւ նոր տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ` ներկայանալով որպես ժամանակակից, իննովացիոն բանկ: Այսօր «Յունիբանկը» հնարավորություն է տալիս իր հաճախորդներին սպասարկվել` ոչ միայն այցելելով բանկի 45 մասնաճյուղերից և 50 պրոմո կետերից մեկը, այլ նաև գործարքներ կատարել ինքնուրույն` ժամանակակից տեխնոլոգիաների և սարքավորումների միջոցով: Օրինակ, տերմինալներով կարելի է կատարել վարկի մարում, հաշվի համալրում կամ կոմունալ վճարումներ:

«Յունիբանկը ճանաչվեց Հայաստանի լավագույն ժողովրդական բանկ, ինչը մեկ անգամ ևս փաստում է բանկի նկատմամբ բնակչության բարձր վստահության մասին: Շնորհակալ ենք հասարակությանը նման բարձր գնահատականի համար: Այսօր Յունիբանկը սպասարկում է ավելի քան 300 հազար հաճախորդի, ապառիկ և կանխիկ վարկերի ծավալով զբաղեցնում առաջատար դիրքերեր, ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներով՝ լավագույն հնգյակում է», - լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Յունիբանկի» Վարչության անդամ, ֆինանսական տնօրեն Գոհար Գրիգորյանը:

Որպես իրական ժողովրդական բանկ` «Յունիբանկն» այս տարի հնարավորություն ընձեռեց իր հաճախորդներին դառնալ նաև բանկի բաժնետեր: Առաջին անգամ Հայաստանում` նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով բանկն իրականացնելու է բաժնետոմսերի թողարկում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում: Շուկայի դրական արձագանքը և հասարակության հետաքրքրվածությունը բանկի բաժնետոմսերով մեկ անգամ ևս փաստում են հաճախորդների և ներդրողների ունեցած վստահության մասին:

«Մենք հնարավորություն ենք տալիս մեր հասարակությանը, այդ թվում` նաև մեր հաճախորդներին դառնալու Յունիբանկի բաժնետեր և միասին մասնակցելու բանկի զարգացման ռազմավարությանն ու կառավարմանը: Սա է իրական ժողովրդական բանկի գաղափարը», - նշեց Գոհար Գրիգորյանը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x