ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է շոկոլադե սալիկների էժանացման պատճառները

23.10.2015


Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) ուսումնասիրում է շուկայում առկա Snickers, Twix, Mars, M&M’s, KitKat և Bounty շոկոլադե սալիկների կտրուկ էժանացման պատճառները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:

«Երեկ չէ առաջին օրը լրատվամիջոցներից իմացանք տվյալ տեղեկատվության մասին: Արդեն ուսումնասիրություն ենք սկսել, այս պահին դեռ չեմ կարող ասել՝ ինչն է պատճառը, որ էժանացել է, բայց կարող եմ ասել, որ ուսումնասիրությունը սկսված է՝ բացահայտելու համար այն պատճառները, որոնք հանգեցրել են էժանացման, որովհետև ներմուծողը խոշոր ընկերություն է՝ «Սլավ Գրուպ»-ը»,- ասաց Արտակ Շաբոյանը:

Դիտարկմանը, թե շուկայում հայտնվել է այլ խոշոր ընկերություն, Շաբոյանը դժվարացավ պատասխանել՝ հորդորելով սպասել ուսումնասիրությունների արդյունքներին. «Չեմ կարող ասել, դեռ չենք տիրապետում այդ ինֆորմացիային, հենց ավարտենք ուսումնասիրությունը, արդյունքների մասին կիրազեկենք»: Շաբոյանն ասաց, որ «Սլավ Գրուպ»-ն այս տարիների շուկայում ունեցել է գերիշխող դիրք:

Նշենք, որ եթե նախկինում Snickers շոկոլադե սալիկն արժեր 250-270 դրամ, ապա այսօր դրա գինը կազմում է 200 դրամ, իսկ Kit Kat մեծ սալիկներն էժանացել են 50 դրամով, և այսօր դրանք կարելի է ձեռք բերել 300 դրամով:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x