ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Կանխիկ վարկերի ձևակերպում նաև Յունիբանկի պրոմո-կետերում

22.10.2015

Իր հաճախորդների սպասարկման հարմարավետության էլ ավելի բարձրացման նպատակով, Յունիբանկը հնարավորություն է ընձեռում «U-Cash» կանխիկ դրամով սպառողական վարկերի ձևակերպումը կատարել նաև պրոմո-կետերում: Մասնավորապես, կանխիկ վարկերի համար կարելի է դիմել նաև Երևանի տարբեր վարչական շրջաններում գտնվող 7 պրոմո-կետեր, որոնք գտնվում են հետևյալ հասցեներում`

Տ.Պետրոսյան 25/5 /«Երևան Սիթի» սուպերմարկետ/
Ռուբինյանց 15/5 /«Երևան Սիթի» սուպերմարկետ/
Մաշտոցի պող. 5 /«Փակ շուկա» առևտրի կենտրոնում գործող «Մոբայլ Սենթր» խանութ/
Անդրանիկի 148/2 /«Երևան Սիթի» սուպերմարկետ/
Արշակունյաց պող. 69/5 /«Վի-ԷԼ-ՎԻ Էլեկտրոնիքս» էլեկտրատեխնիկայի խանութ/
Տ.Պետրոսյան 25/5 /«Երևան Սիթի» սուպերմարկետի տարածքում գործող «ՎԵԳԱ» էլեկտրատեխնիկայի խանութ/
Սեբաստիա 141/3 /«ՎԵԳԱ» էլեկտրատեխնիկայի խանութ/

«U-Cash» վարկի գումարը կազմում է 150 000-500 000 ՀՀ դրամ, ժամկետը` մինչև 36 ամիս, տոկոսադրույքը` 24% տարեկան: Վարկի վերաբերյալ բանկի որոշումը ինչպես և Յունիբանկի այլ սպառողական վարկերի դեպքում, ներկայացվում է հաճախորդին մեկ րոպեում: Վարկի համար կարելի է դիմել նաև օնլայն` առանց բանկ այցելելու: Օնլայն հայտը տեղադրված է բանկի կայքի unibank.force.com/createapp
«U-Cash» վարկի մարումն իրականացվում է ամենամսյա հավասարաչափ վճարումներով: Ընդորում, վճարումները կարելի է կատարել ինչպես մասնաճյուղերում` սպասարկող աշխատակցին դիմելով, այնպես էլ ինքնուրույն` վճարային տերմինալների միջոցով, որոնք տեղադրված են բանկի բոլոր մասնաճյուղերում և կենցաղային և համակարգչային տեխնիկայի խոշոր խանութներում: Ի դեպ` բանկի «Թամանյան» և «Զվարթնոց» մասնաճյուղերում վճարային տերմինալներն աշխատում են շուրջօրյա: Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց սահմանափակումների և տույժերի:

«Մոտ ապագայում մենք կավելացնենք կանխիկ վարկեր ձևակերպող պրոմո-կետերի քանակը: Այժմ Յունիբանկը ներկայացված է 45 մասնաճյուղով, ունի 50 պրոմո կետ առևտրի կենտրոններում և համագործակցում է ավելի քան 500 խանութների հետ: Նման լայն ցանցի շնորհիվ, 2013-2015թթ. բանկը ուսումնասիրել է 500 000 վարկային հայտ: Այս տարվա սեպտեմբերի դրությամբ, բանկի վարկային պորտֆելում կանխիկ վարկերի քանակը գերազանցել է 45 000-ը: Դրանց ծավալով Յունիբանկն առաջատար դիրքեր է զբաղեցնում ՀՀ բանկային համակարգում», - նշեց Վարչության նախագահի տեղակալ, Մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x