ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎՏԲ-Հայաստան Բանկ. մինչև 8% տարեկան տոկոսադրույքով կուտակային հաշիվներ

22.10.2015

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է բացել կուտակային հաշիվներ՝ մինչև 8% պրոգրեսիվ տարեկան տոկոսադրույքով: Կուտակային հաշիվը դա նոր տեսակի բանկային հաշիվ է, որը հաճախորդներին հնարավորություն է տալիս անընդմեջ կուտակել դրամական միջոցներ ցանկացած հեռանկարային/երկարաժամկետ նպատակների համար (արձակուրդ, խոշոր գնում, ուսման վարձավճար և այլն), միաժանամակ կուտակման ընթացքում ստանալով եկամուտ Բանկի կողմից վճարված տոկոսների տեսքով, և ցանկացած պահի օգտագործել կուտակված ֆինանսական միջոցները (ամբողջությամբ կամ մասնակի) առանց տոկոսագումարների կորստի:
Կուտակային հաշիվները ՎՏԲ-Հայաստան Բանկում բացվում են ՀՀ դրամով, անվճար: Առաջին կուտակումը հաճախորդը կատարում է հաշիվը բացելու պահին նվազագույնը 10 000 ՀՀ դրամի չափով: Այնուհետև, եթե ընթացիկ ամսվա ընթացքում յուրաքանչյուր օր հաճախորդը պահի առնվազն 10 000 ՀՀ դրամ կուտակային հաշվին, ապա հաշվի սպասարկման դիմաց սակագին չի գանձվի: Հակառակ դեպքում հաշվի սպասարկման դիմաց ամենամսյա վճարը կկազմի 390 ՀՀ դրամ:
Բանկը հնարավորություն է ընձեռում հաճախորդներին օգտվել կուտակային հաշվի համար կիրառվող պրոգրեսիվ տարեկան տոկոսադրույքի արտոնությունից` կախված ընթացիկ ամսվա ընթացքում հաշվին առկա օրական միջին մնացորդից հետևյալ եղանակով`
միջին օրական մնացորդը մեկ ամսվա ընթացքում՝
•    փոքր է  10 000 ՀՀ դրամից՝ 0.01%;
•    ավելի է քան 10 001 ՀՀ դրամը և պակաս է 100 000 ՀՀ դրամից՝ 7%;
•    գերազանցում է  100 001 ՀՀ դրամը՝ 8%:
Հաշվի տոկոսները վճարվում և գումարվում են հաշվի մնացորդին յուրաքանչյուր ամիս:
Կուտակային հաշվի ձևակերպումն ՎՏԲ-Հայաստան Բանկում ունի հետևյալ առավելությունները՝
•    Ցանկացած պահի հաշվի համալրումներ և ելքագրումներ կատարելու հնարավորություն  (առավելություն է դեպոզիտների համեմատ);
•    Բարձր եկամտաբերություն (համեմատած բանկային հաշվի հետ);
•    Միջոցների կազմակերպված և պլանավորված կուտակման հնարավորություն երկարաժամկետ նպատակներով;
•    Հեռակա կուտակումների հնարավորություն՝ աշխտավարձի, դրամային փոխանցումների մուտքագրման շնորհիվ;
•    Կուտակային հաշիվ բացելու համար պահանջվում է նվազագույն քանակի փաստաթղթեր և ժամանակ:
Բացի դրանից, ՎՏԲ-Հայաստան Բանկում բացելով կուտակային հաշիվ, հաճախորդին տրամադրվում է Ինտերնետ-Բանկինգ անվճար ծառայությունը, որի միջոցով հնարավոր է իրականացնել հաշվի կուտակումները առանձ Բանկ այցելելու անհրաժեշտության: Կուտակային հաշիվը կարելի է համալրել նաև Երևանում և ՀՀ տարբեր մարզերում տեղակայված TelCell 1200 տերմինալների միջոցով:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x