ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հայբիզնեսբանկի նոր մասնաճյուղը գտնվում է Ավան վարչական շրջանում

21.10.2015

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ավելի հասանելի է դարձնում բանկային ծառայությունները Երևանում բնակվողների համար. այսուհետ Բանկի հաճախորդները կարող են սպասարկվել նաև ՙԱվան՚ մասնաճյուղում:
ՙԱվան՚ մասնաճյուղը ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ 1-ին տարածքային ստորաբաժանումն է համանուն վարչական շրջանում:
… Շնորհավորանքներ, հյուրեր և տոնական տրամադրություն. ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը և Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը, միասին կտրելով խորհրդանշական կարմիր ժապավենը, մեկնարկում են մասնաճյուղի հանդիսավոր բացումը:
ՙԱվան՚ մասնաճյուղում անհատները և տարբեր տնտեսավարող սուբյեկտներ հնարավորություն ունեն օգտվելու ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից մատուցվող մատչելի բանկային ծառայություններից, որոնցից իրենց գրավիչ պայմաններով առանձնանում են վարկատեսակները, ժամկետային ավանդներն ու միջազգային դրամական փոխանցումների համակարգերը:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ նորաբաց ՙԱվան՚ մասնաճյուղում հաճախորդների և գործընկերների համար ստեղծված են հարմարավետ ու ապահով սպասարկման բոլոր պայմանները, իսկ հմուտ և փորձառու աշխատակիցներն իրենց մասնագիտական գիտելիքներով պատրաստ են պրոֆեսիոնալ կերպով յուրաքանչյուր հաճախորդին անհատապես ուղղորդել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից մատուցվող այս կամ այն ծառայությունից օգտվելու հարցում:
«Մենք արդեն ունենք մոտ 50 մասնաճյուղ տարբեր աշխարհագրությամբ, ընդ որում՝ Երևանում դրանց  թիվն անցնում է 15-ը: Այդուհանդերձ, ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ղեկավարությունը որոշեց մասնաճյուղ ունենալ նաև Երևանի Ավան վարչական շրջանում, քանի որ նշված տարածքում գործունեություն ծավալելով՝ Բանկն իր ծառայություններով էլ ավելի մոտ կգտնվի իր հաճախորդներին և միաժամանկ կնպաստի մրցակցության զարգացմանը», - նշում է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը:
Այս տարվա ընթացքում, բացի ՙԱվան՚ մասնաճյուղից, իրենց գործունեությունն են սկսել նաև ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ՙԱրաբկիր՚ և ՙԱպարան՚ մասնաճյուղերը, որոնք արդեն հասցրել են արժանանալ հաճախորդների և գործընկերների վստահությանը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x