ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է սպառողական վարկեր առանց գույքային ապահովման

21.10.2015

Առանց գույքային ապահովման սպառողական վարկը տրամադրվում է ցանկացած սպառողական կարիքներ հոգալու նպատակով՝ առանց Բանկում շարժականան/անշարժ գույքի գրավադրման և/կամ երաշխավորության պահանջի: Սպառողական վարկը կարելի է օգտագործել Ձեր հայեցողությամբ՝ ցանկացած նպատակով (օրինակ՝ բնակարանի վերանորոգման, ավտոմեքենայի գնման, հանգստի, բուժման, ուսման վարձի վճարման և այլն): Հաճախորդի կողմից հայտը ստանալուց հետո Բանկը կայացնում է վարկի տրամադրման որոշումը առավելագույնը 2 աշխատանքային օրվա ընթացքում:
“Ունիվերսալ” վարկ ստանալու հայտ կարող են ներկայացնել բոլոր այն ֆիզիկական անձինք, ովքեր համապատասխանում են Բանկի հետևյալ պահանջներին.
•    հանդիսանում են ՀՀ ռեզիդենտ;
•    հայտը ներկայացնելու պահին վարկառուի տարիքը պետք է լինի նվազագույնը 23 տարեկան, իսկ վարկի մարման պահին չպետք է գերազանցի վարկառուի թոշակի անցնելու տարիքը:
Վարկի տրամադրման հիմնական պայմանները
•    Տարեկան անվանական տոկոսադրույք՝ 17%-ից մինչև 24%՝ կախված հաճախորդի կոնկրետ թիրախային խմբից;
•    Վարկի գումար՝ 100 000-ից մինչև 4 000 000 ՀՀ դրամ (մինչև եկամուտների հարկումից հետո 8-ապատիկ չափով՝ կախված հաճախորդի կոնկրետ թիրախային խմբից);
•    Վարկի ժամկետ՝ մինչև 5 տարի;
•    Առանց միանվագ միջնորդավճարի հայտի դիտարկման համար;
•    “Ունիվերսալ” վարկը ընձեռում է նաև դժբախտ դեպքերից վարկառուի անձնական ապահովագրության հնարավորություն:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

•    Վարկառուի անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ);
•    Վարկառուի եկամուտները հաստատող փաստաթղթեր (բացառությամբ այն դեպքերի, երբ վարկառուն ստանում է աշխատավարձ Բանկում):


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x