ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


News.am: «Հայէկոնոմբանկն» իրեն է միաձուլում ԲՏԱ-Հայաստանը բանկը

19.10.2015

Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկը» ֆինանսական եւ իրավաբանական աուդիտ է իրականացնում ԲՏԱ-Հայաստան բանկում՝ այն իրեն միաձուլելու նպատակով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Հայէկոնոմբանկի» մամուլի պատասխանատու Աննա Մկրտչյանը՝ հաստատելով այդ մասին մամուլի տեղեկությունները:

Նրա խոսքով, բանակցությունները նոր են սկսվել եւ արդեն երկու ամսվա ընթացքում պարզ կլինեն դրանց արդյունքները:

«Այլ տեղեկություններ գործարքի մասին տրամադրել չեմ կարող, քանի որ այն իր մեջ առեւտրային գաղտնիք է պարունակում»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ «Ժողովուրդ» թերթի «ՀայԷկոնոմբանկը» բանակցություններ է վարում ղազախական «БТА» բանկի հետ՝ վերջինիս իրեն միաձուլելու նպատակով։ «Կարող ենք արձանագրել, որ եթե այս գործարքը կայանա, ապա «ՀայԷկոնոմբանկը» կլինի առաջին հայկական բանկը, որը կսկսի գործունեություն ծավալել Հայաստանի սահմաններից դուրս։ Ինչպես հայտնի է՝ մինչ օրս օտարերկրյա բանկերն են Հայաստանում մասնաճյուղեր բացում կամ հայկական բանկերն իրենց միաձուլելով՝ իրենց ներկայությունն ապահովվում Հայաստանի բանկային ոլորտում։ Ի դեպ, ղազախական «БТА» բանկը պատկանում է Ղազախստանի նախարարներից մեկի որդուն»,-գրել է թերթը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x