ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հայ դպրոցականները խաղեր են ստեղծում

14.10.2015

          Մեկնարկում է ԴիջիԿոդ կիրառական ծրագրավորման պատանեկան 2-րդ մրցույթը, որի  նպատակն է զարգացնել հայ դպրոցականների ալգորիթմային մտածողությունը, խթանել ծրագրավորման նկատմամբ հետաքրքրությունը: Այդ մասին համատեղ ասուլիսի ընթացքում հայտնեցին մրցույթի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր  տնօրեն Կարեն Վարդանյանը, մրցույթի գլխավոր հովանավոր՝ «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Դիանա Ավդալյանը:
     
          ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը լրագրողների հետ հանդիպմանը նշել է, - «Այս մրցույթի շնորհիվ մենք բացահայտում ենք հանրապետության բոլոր շրջանների տաղանդավոր երեխաներին և նոր հնարավորություններ ստեղծում նրանց հետագա մասնագիտական զարգացման ու, ընդհանրապես, ոլորտի ռեգիոնալ զարգացման համար: Դպրոցահասակ երեխաները նախ սկսում են ծանոթանալ ծրագրավորման հիմունքներին, յուրացնում կոդավորման էլեմենտները, ապա հասարակ սպառողից վերածվում են արդեն արտադրողի: Սա նշանակում է, որ մոտ ապագայում այս երեխաները իրենց իսկ բնակավայրերում սթարթափ ընկերություններ ստեղծելու ներուժ են ձեռքբերում»:

          ԴիջիԿոդ մրցույթի գլխավոր հովանավոր՝ «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Դիանա Ավդալյանը նշել է, - «ԴիջիԿոդ մրցույթը կարևոր նախաձեռնություն է հատկապես Հայաստանի մարզերում՝ դպրոցականների շրջանում դեպի տեխնոլոգիական ոլորտ հետաքրքրության աճի և, հետագայում, մասնագիտական կողմնորոշման առումով: Առաջին արդյունքներն արդեն տեսանելի էին այս տարի ամռանը կայացած մրցույթի առաջին փուլի ընթացքում»:

          ԴիջիԿոդի շրջանակներում աշակերտներն աշխատում են  Scratch (Աղվես) ծրագրավորման լեզվով և ստեղծված խաղերը բեռնում են Մասաչուսեթսի (MIT) տեխնոլոգիական ինստիտուտի կայք:  Scratch-ը  MIT-ի կողմից մշակված գրաֆիկական  ծրագրավորման միջավայր է, իսկ  Աղվես-ը  Scratch ծրագրի հայաֆիկացված և նոր մոդուլներով համալրված տարբերակն է, որը կիրառվում է  նաև ռոբոտներ ծրագրավորելիս: Ծրագիրն իրենից ներկայացնում է ցանց, որը միավորում է ծրագրավորմամբ հետաքրքրվող դպրոցահասակներին:  Հարկ է նշել, որ այս ծրագիրը զարգացնում է  ոչ միայն ալգորիթմային մտածողությունը, այլ նաև աշակերտների ստեղծագործականությունը, երաժշտական ճաշակը, անգլերենի իմացությունը, շփման ունակություններրը և այլն:

          ԴիջիԿոդ մրցույթին կարող են մասնակցել 7-17 տարեկան դպրոցականներ: Մասնակցության հայտն անհրաժեշտ է լրացնել   կայքում` մինչև դեկտեմբերի 15-ը: Նախնական փուլը հաղթահարած մասնակիցներն իրենց խաղերը կներկայացնեն ժյուրիի անդամներին: Լավագույն խաղերի հեղինակներին սպասվում են դրամական պարգևներ, դասընթացներ, ճամբարի ուղեգրեր, սարքավորումներ, ռոբոտի դետալներ և ՏՏ ընկերությունում պրակտիկայի հնարավորություն:

          Հիշեցնենք, որ ԴիջիԿոդ ծրագրավորման մրցույթը, որն առաջին անգամ անցկացվեց հունիսին աննախադեպ հետաքրքրություն էր առաջացրել դպրոցականների շրջանում: Ներկայացվել էր շուրջ 250 դիմում, որից միայն 50-ը հաղթահարեցին առաջին փուլը: Ի դեպ, մասնակիցներից ընդամենը մեկն էր մայրաքաղաքից, մյուսները ներկայացնում էին ՀՀ բոլոր մարզերը:  Մրցույթի կազմակերպիչները վստահությամբ նշեցին, որ առաջիկայում էլ ավելի շատ տաղանդավոր երեխաներ կմիանան ծրագրին:

 


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x