ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Չինաստանի արտաքին պարտքը 750 մլրդ դոլարից անցել է

27.06.2012

Չինաստանի արտաքին պարտքի ծավալը, առանց Հոնկոնգի, Մակաոյի և Թայվանի հաշվառման, ընթացիկ տարվա առաջին եռամսյակի վերջին հասել է 751,26 մլրդ դոլարի: Տարեսկզբից այդ ցուցանիշն ավելացել է 8,1 տոկոսով: Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը, այս տվյալներն այսօր հրապարակել է Չինաստանի գործարար մամուլը` հղում կատարելով ՉԺՀ-ի արժութային հսկողության պետվարչությանը: Մասնավորապես, պարտքի բաղադրիչ հանդիսացող առևտրային փոխառությունները կազմում են 271,1 մլրդ դոլար: Արտաքին պարտքի մոտ 77%-ը դոլարային փոխառություններ են, 8,2%-ը` եվրոյով և 7,1%-ը ճապոնական յենով: Փորձագետները մասնավորապես ընդգծում են Չինաստանի կարճաժամկետ պարտքային պարտավորությունների ծավալի աճը` դրանք կազմում են պարտքի ամբողջ ծավալի 74%-ը կամ 557,7 մլրդ ԱՄՆ դոլար: Մնացած 26%-ը կարճաժամկետ կամ երկարաժամկետ վարկեր են` 193,6 մլրդ ԱՄՆ դոլարի չափով: Միևնույն ժամանակ, ինչպես ընդգծում են արժութային հսկողության պետվարչությունում, «աճող արտաքին պարտքը չի ազդի Չինաստանի տնտեսական անվտանգության վրա»: Պեկինն ավելի քան բավարար ոսկեարժութային պահուստներ ունի 3,3 տրիլիոն դոլարի չափով, ինչը ծառայում է որպես երկրի պարտքերի մարման երաշխիք:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x