ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Մեկնարկել է ներքին աուդիտորների ընկերակցության 35-րդ աշխատանքային հանդիպումը

13.10.2015

Ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ Երևանում հոկտեմբերի 13-14-ը մեկնարկել է «Հանրային ֆինանսների կառավարման փոխադարձ աջակցությամբ ուսուցում» (PEMPAL) ծրագրի շրջանակներում գործող հանրային հատվածի ներքին աուդիտորների ընկերակցության 35-րդ աշխատանքային հերթական հանդիպումը` 24 երկրի շուրջ 70 ներկայացուցիչների մասնակցությամբ: Աշխատաժողովի նպատակն է քննարկել հանրային հատվածի ներքին և արտաքին աուդիտի ինստիտուտների միջև միջազգային լավագույն փորձի վրա հիմնված համագործակցության ուղիները: Հայաստանը դեռևս 2010-ից է նախաձեռնել «Հանրային ֆինանսների կառավարման» և «Պետական ներքին ֆինանսական հսկողության» բարեփոխումները. PEMPAL-ի անդամ հանդիսանալը մեր երկրին հնարավորություն է տալիս մասնակցել միջազգային փորձի փոխանակմանը՝ ռիսկերի գնահատման, որակի ապահովման, ներքին աուդիտի մասնագետների վերապատրաստման, որակավորման և այլ ոլորտներում։ Աշխատաժողովում ներկայացվել են Հայաստանի հանրային հատվածի ներքին աուդիտի բնագավառում իրականացված աշխատանքները և գործող ներքին աուդիտի միասնական կառավարման տեղեկատվական համակարգը: ՖՆ ներքին աուդիտի վարչության պետ Կարեն Սեդրակյանի  խոսքով` Ֆինանսների նախարարությունում նախարարի անմիջական հսկողությամբ լիարժեք գործում է ներքին աուդիտի համակարգը` ապահովված միջազգային չափանիշներին համապատասխան օրենսդրական և իրավական անհրաժեշտ կարգավորումներով. «Ներդրված միասնական կառավարման էլեկտրոնային համակարգի միջոցով կազմակերպության ղեկավարը հնարավորություն ունի լիարժեք վերահսկել աուդիտորի կատարած աշխատանքը»: Համաշխարհային բանկի Կենտրոնական Ասիայի ֆինանսական կառավարման ղեկավար Արման Վաթյանի գնահատմամբ` վերջին տարիներին մեր երկիրը որոշակի առաջընթաց է արձանագրել ոլորտում, ըստ նրա Հայաստանի փորձն ուսանելի է այլ երկրների համար և ՖՆ-ում ներդրված ներքին աուդիտի համակարգը գործում է արդյունավետ:
 


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x