ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Եվրոպան փնտրում է ճգնաժամից դուրս գալու ուղին

27.06.2012

Երեկ երեկոյան Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Իսպանիայի ֆինանսների նախարարները հանդիպել են Փարիզում, որպեսզի քննարկեն հնարավոր հակաճգնաժամային  միջոցառումները, որոնք նախատեսված են քննարկելու եվրոմիության գագաթնաժողովում այս շաբաթ: Այդ նույն ժամանակ եվրոզոնայի պարտքերի մասշտաբները գնալով աճում են:

 ԵՄ  ին ֆինանսական օգնության համար արդեն դիմել են նույն արժույթն օգտագործող 17 երկրներից 5-ը: Միահն Հունաստանին  անհրաժեշտ է 240 մլրդ եվրո, որպեսզի խուսափի  սնանկությունից: Սակայն եվրոպական գիգանտների մոտ՝ Ֆրանսիայի և Գերմանիայի, դեռ պահպանվում են լուրջ տարաձայնություններ՝ կապված ճգնաժամից դուրս գալու ուղիների հետ:  

«Ֆրանսուա Օլանդին ընտրելը փոփոխեց իրավիճակը Եվրոպայում», - ասում է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Պիեր Մոսկովսկին: - Տնտեսական աճը խթանելու համար ընդունվել է մի փաթեթ 130 մլրդ եվրոի չափով, ուստի մենք ճիշտ ուղղու վրա ենք: Նաև կա փաթեթ՝ նախատեսված բանկերի համար, ըստ որի անհրաժեշտ է գործի դնել այնպիսի մեխանիզմներ, ինչպիսիք են, օրինակ՝ բանկերի վերակապիտալիզացիա, որը թույլ կտա հաղթահարել բանկային համակարգի դժվարությունները: Նաև կարող ենք ներդնել եվրոպարտատոմսեր:

Բայց Գերմանիան չի համաձայնվում պարտքերի համախմբման գաղափարի հետ առանց խորը փոփոխություններ կատարելու և բյուջփտային ավելի սերտ ինտեգրացիայի հասնելու: Այս դիրքորոշումը պաշտպանել է նաև Եվրոպական խորհուրդը, որը պետք է ընդունի միջոցառումներ արժույթային միության երկարաժամկետ ամրապնդման համար:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x