ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Առանց ՀՀ ՏՏ ոլորտի կազմակերպվեց «Էլեկտրոնային Հայաստան» համաժողովը:

01.10.2015

Հայաստանի էլեկտրոնային կառավարման ոլորտում վերջին տարիների զարգացումները բնութագրվում են օտարերկրյա ձեռնարկությունների մասնակցային գերակայությամբ, չնայած Հայաստանի զարգացումը պահանջում է հակառակը:
Հայկական ՏՏ ընկերություններում ձևավորված է հզոր փորձ և գիտելիք՝ արտերկրում և Հայաստանում իրականացված բազմաթիվ ծրագրերի արդունքում, որը լրջագույն ներուժ է ինչպես երկրի թվային, այնպես էլ տնտեսական զարգացման, արտահանման մեծացման, որակյալ աշխատատեղերի ստեղծման առումով։
Սույն թվականի Սեպտեմբերի 29-ին Հայաստանում Եվրոմիության գրասենյակի և ՀՀ կառավարության աշխատակազմի նախաձեռնությամբ և աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի մասնակցությամբ տեղի ունեցած «Էլեկտրոնային Հայաստան» համաժողովին բացակայում էր Հայաստանի ՏՏ ոլորտը:

Մենք երևույթը դիտարկում ենք որպես Հայաստանի կառավարության կողմից՝ ՏՏ ոլորտը էլեկտրոնային կառավարման գործընթացներից մեկուսացնելու քաղաքականություն, այն գնահատում ենք անխոհեմ և ապազգային։
Այս հիվանադագին քաղաքականությունը նոր չէ, սակայն մենք այլևս անտարբեր չենք լինելու, քանի որ կարծում են, որ հիմնախնդրի պատճառ է նաև մեր հանդուրժողականությունը: Այս քաղաքականության հետեւանքով կոպտագույն սխալներ են արվել և արվում Հայաստանի թվային զարգացման ծրագրերում, որի արդյունքում մսխվում են հսկայական միջոցներ, որոնց մեծ մասը վարկային միջոցների հաշվին՝ մեծացնելով երկրի արտաքին պարտքը։
Պահանջում ենք,
•    նախաձեռնել հետաքննություն, որպեսզի պատժվեն այն պաշտոնյաները, որոնց ուղղակի ղեկավարությամբ և մասնակցությամբ ձախողվել են ծրագրեր և մսխվել են մեր՝ հարկատուներիս գումարները, մեր՝ քաղաքացիներիս վրա փաստացի դրված վարկերը,
•    իրականացնել դեռևս 2 տարի առաջ ԻՏՁՄ-ի կողմից ներկայացված առաջարկությունները՝ Հայաստանի պետական գնումների համակարգի բարելավման վերաբերյալ,
•    ստեղծել մրցակցային միջավայր՝ Հայաստանի թվային շուկայի զարգացմանը հայկական տեխնոլոգիական ընկերությունների մասնակցության համար։
Հրավիրում ենք ՀՀ Նախագահի և ՀՀ վարչապետի ուշադրությունը նշված խնդրին, և հայտնում մեր պատրաստակամությունը՝ համակողմանի աջակցել իրավիճակի շտկման գործողություններին՝ հանուն մեր պետական և ազգային շահի։

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միություն
ԻՏՁՄ-ն հիմադրվել է 2000թ.` որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: Միությունը միավորում է ՏՏ ոլորտի ավելի քան 70 կազմակերպություն:

e-GovArmenia համընկերություն
eGovArmenia համընկերությունում միավորվել են մի խումբ հայկական բարձր տեխնոլոգիական ընկերություններ և կառուցում են կառավարման համակարգերի ինտեգրացիոն միջավայր: Նախաձեռնության նպատակն է համախմբման միջոցով ձևավորել միասնական էլեկտրոնային կառավարման հայկական մոդել, Հայաստանը դարձնել նորարար գաղափարների նյութականացման հարթակ


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x