ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Էլէներգիայի սակագինը բարձրացնելու ՀԾԿՀ-ի որոշումը հիմնավորված է.

30.09.2015

Ի կատարումն ՀՀ կառավարության, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «ԴԵԼՈՅԹ ԸՆԴ ՏՈՒՇ» միջազգային խորհրդատվական ընկերության միջև կնքված «Պետության կարիքների համար էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցման» պայմանագրի, «ԴԵԼՈՅԹ ԸՆԴ ՏՈՒՇ» խորհրդատվական ընկերության կողմից ներկայացվել է պայմանագրի 1-ին փուլի հաշվետվությունը, այս մասին տեղեկացնում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Հաշվետվության մեջ նշվում է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակի վերլուծություն կատարվել է այն ժամանակ, երբ երկրի միակ էներգամատակարարը հայտնվել էր սննկացման եզրին: «Դա հիմնականում պայմանավորված էր համակարգի Оպերատորի կանխատեսումների և հզորությունների բեռնավորման անհամապատախանությամբ: Ընկերությունում ֆինանսական միջոցների պակասորդն իրենց վրա արդեն զգացել էին էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները, ինչը կարճաժամկետ հեռանկարում կառաջացներ սպառնալիք երկրի ողջ էներգահամակարգի կայունության համար: Այս պայմաններում, սակագնի բարձրացման վերաբերյալ կարգավորող մարմնի որոշումը՝ ուղղված ոլորտում իրադրության կայունացմանը և սպառողների հուսալի էներգամատակարարման պահպանմանը, մեր տեսանկյունից համարվում է հիմնավորված»,- ասվում է զեկույցում:


Նյութի աղբյուր՝ armlur.am
Հաշվետվությունն ամբողջությամբ` այստեղ


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x