ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Անելիք Բանկի «ՏԻԳՐԱՆ ՄԵԾ» մասնաճյուղը կաշխատի երեկոյան մինչև 20։00

29.09.2015

Անելիք Բանկի «Տիգրան Մեծ» մասնաճյուղն, այսուհետ, երկուշաբթիից-ուրբաթ օրերին կաշխատի երկարացված ռեժիմով՝ մինչև երեկոյան 20։00: Երկարացված աշխատանքային գրաֆիկի շնորհիվ Բանկը հնարավորություն կունենա իր հաճախորդներին մատուցել առավել հարմարավետ և մատչելի ծառայություններ:
«Մեր օրերում շատ հաճախ է լինում, որ հաճախորդներն, իրենց աշխատանքի հետ կապված, ֆիզիկապես չեն կարողանում այցելել բանկ մինչև աշխատանքային օրվա ավարտը և կատարել անհրաժեշտ գործարքներ: Այս խնդրին առնչվում են շատ և շատ քաղաքացիներ, և մեր հաճախորդներին առավել հարմար պայմաններ տրամադրելու ու նրանց ժամանակը խնայելու նպատակով, որոշվել է, որ Բանկի «Տիգրան Մեծ» մասնաճյուղը կաշխատի երեկոյան մինչև 20։00։ Շարունակելով մեր հաճախորդներին առավել հասանելի լինելու քաղաքականությունը՝ մինչև տարեվերջ Անելիք Բանկի նոր մասնաճյուղ է բացվելու նաև Էրեբունի համայնքում: Վստահ եմ, որ մյուս մասնաճյուղերի պես, նորաբաց մասնաճյուղը նույնպես կունենա իր հավատարիմ հաճախորդները, որոնք հնարավորություն կունենան գնահատելու Անելիք Բանկի հաճախորդը լինելու առավելությունը և հարմարավետությունը»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ Անելիք Բանկի «Տիգրան Մեծ», «Բաղրամյան», «Մալաթիա», «Դավթաշեն» և «Գյումրի» մասնաճյուղերն աշխատում են նաև շաբաթ օրերին՝ 10։00-ից մինչև 14։00:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x