ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Соса-Cola-ն $5 մլրդ-ի ներդրում կկատարի Հնդկաստանում

26.06.2012

Соса-Cola-ն և նրա դուստր ընկերությունները մտադիր են մինչև 2020թ․ Հնդկաստանում $5 մլրդ ներդնել իրենց բիզնեսի զարգացման գործում, հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն Մուխտար Քենթը, հաղորդում է AFP-ն։ Փորձագետների գնահատմամբ՝ ներդրումները Coca-Cola-ին հնարավորություն կտան հնդկական շուկայում վաճառքներն ավելացնել մոտ երկու անգամ։ Ի դեպ՝ ներդրվող գումարն էականորեն ավելացվել է նախնական ծրագրերի համաձայն, երբ նախատեսվում էր միայն $2 մլրդ ներդնել։ Նշենք, որ Coca-Cola-ն հնդկական շուկա է դուրս եկել 1993թ․։ Այդ ժամանակից ի վեր այստեղ ներդրվել է մոտ $2 մլրդ, իսկ շուկան ներառվել է այս ընկերության համար 10 խոշորագույն շուկաների շարքում։ Հատկանշական է, որ զարգացող առաջատար շուկաների՝ Հնդկաստանի, Չինաստանի և Բրազիլիայի շնորհիվ, 2012թ․ 1-ին եռամսյակում Coca-Cola-ն զգալիորեն ավելացրել է իր վաճառքների ծավալներն ու շահութաբերությունը։ Զուտ շահույթն աճել է 8%-ով՝ անցած տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ, իսկ մեկ բաժնետոմսին բաժին ընկնող եկամուտը 82 ցենտից ավելացել է մինչև 89 ցենտ։ Նշենք, որ ավելի վաղ արևմտյան մի շարք կորպորացիաներ ևս ցանկություն էին հայտնել միջոցներ ներդնել Հնդկաստանում՝ չնայած երկրի տնտեսության աճի դանդաղմանը։ Այսպես, Donkin’ Donuts սրճարանների ցանցը ծրագրում է երկրում 100 նոր կետ բացել։

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x