ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


News.am: ԱԶԲ-ն 89,3 մլն դոլար կհատկացնի ՀՀ-ում սեյսմակայուն դպրոցների կառուցման համար

24.09.2015

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) 89.3 միլիոն ԱՄՆ դոլարի աջակցություն կցուցաբերի Հայաստանին՝ ուղղված սեյսմակայուն դպրոցների կառուցմանը եւ աշխարհի ամենաակտիվ սեյսմիկ տարածաշրջաններից մեկում բնական աղետներին արձագանքելու կարողության զարգացմանը:

«1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից ի վեր ՀՀ իշխանությունները բազում քայլեր են ձեռնարկել՝ ուղղված արտակարգ իրավիճակների կառավարման եւ արձագանքման համակարգերի մշակմանը, ինչպես նաեւ սեյսմակայուն ճարտարապետական նախագծման եւ շինարարության բարելավմանը»,- նշեց ԱԶԲ-ի Կենտրոնական եւ Արեւմտյան Ասիայի տարածաշրջանային վարչության քաղաքաշինության գլխավոր տնտեսագետ Յոնգ Յեն:

«Ծրագիրը կաջակցի կառավարության ընթացիկ ջանքերին վերակառուցելու եւ ամրացնելու դպրոցները՝ համապատասխանեցնելով դրանք սեյսմակայունության ավելի բարձր չափանիշների: Այն կօժանդակի կառավարությանը զարգացնելու սեյսմիկ ռիսկերը կառավարելու կարողությունն ու նախաձեռնությունները»,-ասաց պարոն Յեն:

Ներկայումս Հայաստանում գործող շուրջ 1400 դպրոցներից մոտ 1000-ը սեյսմիկ ամրացման եւ վերակառուցման կարիք ունի: Աշխատանքների գնահատված ծախսերը կազմում են մոտ 1.2 միլիարդ ԱՄՆ դոլար: ԱԶԲ-ի տրամադրած վարկն ու դրամաշնորհը կաջակցեն առնվազն 46 առաջնահերթ դպրոցների:

Տրամադրված միջոցները կօժանդակեն նաեւ համապատասխան դպրոցներում աղետներին նախապատրաստման եւ արձագանքման պլանների մշակմանը: Համայնքներում յուրաքանչյուր դպրոցի համար կկազմակերպվեն իրազեկման արշավներ սեյսմիկ իրավիճակներին արձագանքելու վերաբերյալ:

Աջակցության այս ծրագրի համար հիմք է ծառայում ԱԶԲ-ի՝ աղետներին արձագանքման փորձը այլ երկրներում, այդ թվում 2015թ-ի Նեպալի երկրաշարժի ժամանակ: Ծրագրի շահառուներն են մոտ 58,700 աշակերտներ, ուսուցիչներ եւ դպրոցի անձնակազմը, ինչպես նաեւ ընտրված դպրոցների հարակից համայնքների ավելի քան 87,000 բնակիչներ, ովքեր երկրաշարժի դեպքում կկարողանան օգտվել բարելավված  ժամանակավոր ապաստաններից:

ԱԶԲ-ի օժանդակությունը կազմում է 88.5 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկ ԱԶԲ-ի արտոնյալ ֆոնդից եւ 800 000 ԱՄՆ դոլարի չափով տեխնիկական աջակցության դրամաշնորհ: Կառավարությունն իր կողմից կտրամադրի 18.5 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք աջակցություն: Ծրագրի տեւողությունը 5 տարի է, ակնկալվող ավարտը 2020թ-ի նոյեմբերն է:

Սա ԱԶԲ-ի արդյունքների վրա հիմնված առաջին վարկավորումն է Կենտրոնական եւ Արեւմտյան Ասիայի տարածաշրջանում: Վարկավորման այս նոր ձեւը հաստատվել է ԱԶԲ-ի խորհրդի կողմից 2013թ-ին՝ նպաստելու հաշվետվողականության բարելավմանը, արդյունքների եւ ծրագրերի շարունակականության ապահովմանը, ինչպես նաեւ բարելավելու պետական ոլորտային ծրագրերի արդյունավետությունը՝ դրանով խթանելով ինստիտուցիոնալ զարգացումն ու կառավարման արդյունավետությունը:

ԱԶԲ-ն, որի կենտրոնակայանը գտնվում է Մանիլայում, նպատակ ունի նվազեցնելու աղքատությունը Ասիայում եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ ներառական տնտեսական աճի, բնապահպանական կայուն աճի, ինչպես նաեւ տարածաշրջանային ինտեգրման միջոցով: ԱԶԲ-ն հիմնադրվել է 1966թ-ին եւ պատկանում է իր 67 անդամներին, որոնցից 48-ը Ասիական տարածաշրջանից են: 2014թ-ին ԱԶԲ-ի աջակցությունը կազմել է 22.9 միլիարդ ԱՄՆ դոլար՝ ներառյալ 9.2 միլիարդ դոլարի չափով համաֆինանսավորում:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x