ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎՏԲ-Հայաստան Բանկը և MasterCard-ը հայտարարում են “Գնում ենք Ռիո” ակցիայի մեկնարկը

23.09.2015

ՎՏԲ-Հայաստան Բանկը MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ անցկացնում է հերթական արշավը մրցանակների խաղարկությամբ բոլոր նրանց համար, ովքեր ակտիվ օգտվում են բանկային քարտերից:
Ակցիային կարող են մասնակցել ՎՏԲ-Հայաստան Բանկի Cirrus/Maestro® և MasterCard® քարտատերերը, ինչպես նաև նրանք, ովքեր ակցիայի ընթացքում ձեռք կբերեն նշված քարտերը: 2015 թ. սեպտեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում  Հայաստանում և արտերկրում կատարած գնումների դիմաց (ներառյալ Internet-գնումները) քարտերով ընդհանուր 300 000 ՀՀ դրամ և ավելի գումարի չափով վճարում կատարողները եզակի հնարավորություն կստանան շահելու հրաշալի մրցանակներից մեկը՝ սմարթ-ժամացույց (խաղարկվում է 5  կոմպլեկտ, յուրաքանչյուրի արժեքը՝ 300 000 դրամից ավելի) կամ գլխավոր մրցանակը՝ ուղեգիր 2 անձի համար դեպի Ռիո դե Ժանեյրո՝ 2016 թ. կայանալիք Կարնավալին: Կարնավալն անցկացվում է տարին մեկ անգամ՝ փետրվար ամսին և տևում է 4 օր ու 4 գիշեր:
Մրցանակների խաղարկությունը կկայանա 2016 թ. հունվարին հեռուստատեսության ուղիղ եթերում: Հաճախորդները հնարավորություն կունենան հետևել խաղարկությանը և անմիջապես իմանալ հաղթողների անունները:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսև. «MasterCard-ը գլոբալ վճարային համակարգի առաջատարներից է:  Մենք արդյունավետ համագործակցում ենք, և առաջին անգամը չէ, որ համատեղ խթանող արշավներ ենք անցկացնում, ստանալով դրական արձագանք մեր հաճախորդներից: MasterCard համակարգի միջոցով անկանխիկ վճարումներ կատարելը ոչ միայն անվտանգ և հարմար է: ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard քարտերով վճարումներ կատարելու շնորհիվ մեր հաճախորդներին հնարավորություն կընձեռնվի  շահել թանկարժեք մրցանակներ և անցկացնել անմոռանալի օրեր Ռիո դե Ժանեյրոյում»:
Հայաստանում, Բելառուսում եւ Ղազախստանում  MasterCard ընկերության կառավարիչ տնօրեն Ալեքսանդր Դունաև. «Մեր օրերին մարդիկ նախընտրում են գնումներ կատարել երբ ու ինչպես իրենց հարմար է: Գնահատելով սեփական ժամանակը՝ նրանք ավելի հաճախ են ընտրում վճարումների այնպիսի հնարավորություններ, որոնք կապված են բանկային քարտերի հետ՝ այսինքն, թե՛ հասարակ խանութում, թե՛ համացանցով գնումներ կատարելիս վճարում են պարզ, արագ և անվտանգ միջոցով: Մեր գործընկերոջ՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համատեղ մենք պատրաստել ենք հրաշալի նվերներ MasterCard վճարային համակարգի բոլոր քարտատերերի համար և ուշադիր ու մեծ հետաքրքրությամբ հետևելու ենք նոր մրցույթի զարգացմանը, որի եզրափակիչ փուլում սպասվում է անգին նվեր:»


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x